Play Video

Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում թվարկվում են բարձրագույն կրթության համակարգում առկա խնդիրները, և առաջարկվում են դրանց լուծումները։ Այդպիսի լուծումներ են մասնավորապես պետական բուհերի խոշորացումը, միավորումը գիտահետազոտական կազմակերպությունների հետ և ակադեմիական քաղաքի ստեղծումը։ Ըստ պատկան մարմինների՝ ակադեմիական քաղաքի ստեղծման անհրաժեշտությունը բխում է լավագույն ստանդարտներին համահունչ և միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթություն և գիտություն ունենալու, ինչպես նաև այս երկու ոլորտներն արդյունավետ ինտեգրելու նպատակներից։

«Ակադեմիական քաղաք» նախագծի բարձրագույն կրթության և գիտության ինտեգրացիոն գործընթացում առկա խնդիրների մասին զրուցում են Հայաստան Գրիգորյանը և «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Շահվերդյանը։

«Բուն զրույց․ կրթություն» շարքը նվիրված է կրթական համակարգին, առկա խնդիրներին ու մարտահրավերներին, զարգացման հեռանկարներին և այսօր կրթության ոլորտում տեղի ունեցող բազմաթիվ փոփոխությունների ազդեցությանը։ Զրույցից զրույց կրթության վերաբերյալ դրվում է «ինչպես» հարցը․ ինչպե՞ս ունենալ լավ կրթական համակարգ, ինչպե՞ս մոտիվացնել սովորողներին և դասավանդողներին, ինչպե՞ս ճիշտ կազմակերպել կամ կառավարել կրթությունը, ինչպե՞ս ստեղծել լավ դասագրքեր և այլն։

Հարցազրույցը նկարահանվել է 2023 թվականի դեկտեմբերին։

Դիտեք նաև՝

Search