Play Video

Մինչև հիմա միայն հինգ հարյուր մարդ է եղել տիեզերքում, բայց մեր կյանքի ընթացքում այդ թիվը կարող է հասնել հարյուր հազարի: Մեծամասնությունը կլինի զբոսաշրջության ոլորտում. մարդիկ կկարողանան տիեզերական հյուրանոցներ գնալ: Մի մասը կլինի նոր ոլորտներում, օրինակ` տիեզերքի շինարարություն. ձգողական ուժի տարբերությունը շատ մեծ օբյեկտներ կառուցելու հնարավորություն է ընձեռում: Միգուցե մի օր քաղաք կառուցվի Լուսնի կամ Մարսի վրա:

Մարդիկ հաճախ են հարցնում` «արդյո՞ք արժի այս ամենի վրա այդքան գումար ծախսելը», «արդյո՞ք տեխնոլոգիական ոլորտն իրական օգուտներ է բերում»: Պատասխանը պարզ է. եթե դա նպաստում է գիտության և անվտանգության զարգացմանը, ապա արժի նման բարդ և թանկ նախաձեռնություններ իրականացնել: Օրինակ` առողջապահության ոլորտում աշխատանքներ են տարվում տիեզերքում մարդու առողջության ապահովման ուսումնասիրության և ստացված արդյունքները Երկրի վրա կիրառելու ուղղությամբ: Տիեզերքի վերաբերյալ հինգ հիմնական վտանգ կա, որոնց հետ կապված խնդիրների լուծումը մեծ օգուտ կբերի համաշխարհային բժշկությանը`

  • Ռենտգենյան ճառագայթները,
  • Հոգեբանական լարվածությունը,
  • Դասական բժշկության անհասանելիությունը,
  • Ձգողության ուժի տարբերությունները,
  • Ջրի, էներգայի ու օդի պահպանման կարիքը:

Դիտեք նաև՝

Search