Play Video
[Con-SEP-tion]. Ինչպես տարբերել գիտությունը պսևդոգիտությունից | Տաթևիկ Մկրտչյան

«Պսևդո» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է սուտ, կեղծ։ Դեռևս շատ վաղուց Արիստոտելը, Դեկարտը, Գալիլեո Գալիլեյը և շատ գիտնականներ համարվել են փիլիսոփաներ, քանի որ փիլիսոփայությունը և գիտությունը նույնականացվում էին։ 1900-ականներին բրիտանացի փիլիսոփա Կարլ Փոփերը սկսեց ուսումնասիրել, թե ինչպես են մտածում գիտնականները, և արդյո՞ք նրանց մտածելու ձևը և մեթոդները ճշգրիտ են։ Փոփերը ցույց տվեց, որ ինդուկցիայով գիտական փորձեր անելը սխալ է, և հստակ սահմանազատեց գիտությունը պսևդոգիտությունից։ Ի տարբերություն գիտնականների, պսևդոգիտնականներն փորձեր են անում ապացուցելու նպատակով, մինչդեռ գիտական մեթոդը պարտադրում է ապացուցել դրա սխալականությունը։

«Պսևդոգիտական» ամենևին չի նշանակում սուտ։ Գիտնականը, սակայն, չի կարողանում ընդունել պսևդոգիտական թեզեր, որովհետև նա կարողանում է հերքել դրանք։ Ըստ էության, պսևդոգիտությունը հուշում է, որ գոյություն ունեն երևույթներ, որոնք դեռ անբացատրելի են գիտության համար։ Գիտության և պսևդոգիտության առանցքային տարբերությունը համապատասխանաբար դեդուկցիայի և ինդուկցիայի մեթոդներով առաջնորդվելն է։

Դիտեք նաև՝

Search