Play Video

Բնական ռեսուրսները միայն ներկա սերնդի համար չեն, և դրանք օգտագործելիս պետք է մտածենք՝ ինչ ենք փոխանցելու ապագա սերունդներին: Բնական պաշարները մեր սեփականությունն ու ազգային հարստությունն են, նույնիսկ եթե դրանք շահագործվում են ուրիշների կողմից:
***
Բնական ռեսուրսները պետք է այլ կերպ հարկվեն: Կարևոր է նշել, որ դրանց հարկման հիմքում պետք է ընկած լինի երկու շատ կարևոր սկզբունք. ընդերքի ռեսուրսները սահմանափակ և չվերականգնվող են, և ընդերքի ռեսուրսների եկամտաբերությունը խիստ անկայուն և փոփոխական է:
***
Հանքարդյունաբերական ոլորտում անհատական մոտեցում է պահանջվում յուրաքանչյուր հանքավայրի համար. շրջակա միջավայրին վնաս հասցնող և որոշակի չափանիշների չհամապատասխանող հանքերը չպիտի շահագործվեն: Բնական ռեսուրսների կառավարման ոլորտում նման ռազմավարություն ունենալը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար, որովհետև դա այն առանցքն է լինելու, որի շուրջ պիտի զարգանա հետագա և՛ օրենսդրական, և՛ ենթաօրենսդրական շրջանակը:
Պետությունը պետք է հասնի այն հարցի պատասխանին, թե արդյոք նախատեսվում է բնական ռեսուրսների շահագործումն այս կերպ, թե այլ մոտեցումներ և մոդելներ պետք է կիրառվեն:

Դիտեք նաև՝

Search