Սայիդ Կութբի երիտասարդությունն անցել էր որոնումների մեջ. նա ուսումնասիրում էր էկզիստենցիալիզմից մինչև մարքսիզմ մի շարք ուսմունքներ, տարվել էր սոցիալիզմով: Երկրորդ աշխարհամարտից հետո որոշ ժամանակ ապրելով ԱՄՆ-ում՝ ուսումնասիրել է տեղի կրթական համակարգը: Կութբը ձևավորում է արմատական հայացքներ՝ Արևմուտքը դիտարկելով որպես այլասերված և ստրկատիրական համակարգ: Վերադառնալով Եգիպտոս՝ նա համալրում է «Մուսուլման եղբայրների» շարեքրը՝ հետզհետե դառնալով նրանց հիմնական գաղափարախոսը:
Կութբը գրում է աշխատանքներ, որոնցում ձևակերպում է ավանդականների համար հիմնարար գաղափարները: Ըստ Կութբի ժամանակակից աշխարհը բաժանված է երկու մասի: Մեկը Արևմտյան՝ կապիտալիստական, ինդիվիդուալիստական ճամբարն է, որը հիմնված է մարդուն ստրկացնելու և անհատի բնազդները ձերբազատելու վրա: Արևելյան աշխարհը ստեղծվել է սոցիալիստական սկզբունքով. միայն այնտեղ, որտեղ մենատիրության դարավոր ավանդույթներ կան, հնարավոր է հաստատել կոլեկտիվիստական սոցիալիզմ՝ պետության ծառայեցում, «ստրկացում» հանրության շահին:
Կութբի համար երկու մոտեցումներն էլ «մեղք» են. կա մի ճշմարտություն, որն Ալլահն է: Մարդու ստրկացումը մեղք է, քանի որ մարդ ստրուկ է միայն Ալլահի համար: Իսլամը, փաստորեն, հասարակական անհավասարության խնդրի միակ լուծումն է, քանի որ իսլամ ընդունելով՝ մարդ դառնում է հավասար բոլոր մնացած մուսուլմաններին: