Play Video

Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային դիվանագիտության անբաժանելի և կարևոր բաղադրիչ է կրոնը: Իրանի և Հայաստանի մշակութային հարաբերությունների հիմքում ընկած են Իրանում հայկական համայնքի գործոնը և այն աշխարհաքաղաքական առաջնահերթությունները, որոնց հիման վրա ձևավորվում են Իրանի «փափուկ ուժի» մեխանիզմները: Փափուկ ուժը ազգային ռեսուրսների կիրառումն է, երկրի կարողությունների օգտագործումը այլոց վրա ազդելու համար համագործակցության շրջանակը կազմելու հարցում, դրական տրամադրությունների օգտագործումն ակնկալած հաջողություններին հասնելու նպատակավ: Այս տեսությունը բավականին նոր է, ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում է փափուկ ուժի ազդեցության տեսակները: Իրանի կողմից մշակութային դիվանագիտությունը՝ որպես հասարակական դիվանագիտության և փափուկ ուժի մի տեսակ, ներառում է մտքերի, տեղեկատվութան, մշակույթի և այլ բնագավառների փոխանակում՝ ժողովուրդների միջև փոխճանաչումն ու փոխըմբռնումը սերտացնելու նպատակով:

Դիտեք նաև՝

Search