Play Video

Հայաստան-Թուրքիա եւ հայեր-թուրքեր հարաբերությունների ճշգրիտ նկարագրումն անգամ խնդրահարույց է. այն զանազան հարթությունների վրա է տեղի ունենում՝ միջանձնականից սկսյալ մինչեւ միջազագային հարաբերություններ: Տվյալ հետազոտությունը վերցնում է պատումը («narrative») որպես առարկա եւ որպես մեթոդաբանություն այն ենթադրությամբ, որ այսօրվա իրավիճակում հայկական-թուրքական հարաբերությունների ամենանշանակալից տարածքը հենց այն պատմություններն են՝ այն պատկերացումները եւ սպասելիքները, որոնք երկու ժողովուրդները ունեն միմյանց հանդեպ: Եթե լինելու է երկարաժամյա հաշտություն, այն պետք է սկսի հենց պատումների վերափոխմամբ:

Իհարկե պարզունակ է ընդամենը երկու պատումի մասին խոսել: Այստեղ վերցված են առավել ազդեցիկ ազգայնական խոսույթները (դիսկուրսը), որոնք ընդհանուր առմամբ իշխում են երկու հասարակություններում: Փորձ է արվում դրանց համակարգված ձեւով համեմատել, որպեսզի եզրեր գտնվեն՝ տարբեր տեսանկյուններ իրար համաձայնեցնելու ուղիներ հայտնելու հուսով: Այդ բարդ գործընթացի հետ մեկտեղ, որոշակի կետեր են երեւան գալիս, որոնց շրջանակներում գուցե կարելի է պատկերացնել մի ընդհանուր ապագա: Ազգայնականության ընդհանրությունը, հայերի եւ թուրքերի իրենք իրենց եւ իրար հանդեպ շատ նման պատկերացումները, օրինակ, կարող են լեզու գտնելու առիթներ ընծայել: Թեեւ շատ բարդ է եւ անհավանական է այն սպասել մոտակա սերունդներից, բայց գուցե մի այնպիսի իրավիճակ կստեղծվի, ըստ որի երկու ժողովուրդները իրար նկատմամբ կունենան անհամաձայն պատումներ, բայց առ նվազն տեղյակ լինելով միմյանց պատումներից, կկարողանան գոյության, հարեւանության գործնական միջոցները գտնել:

Ամբողջական հետազոտությունը (անգլերենով) հասանելի է հետեւյալ հղմամբ.

Հետազոտությունը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում՝ Հրանդ Տինք Հիմնարկի կողմից ստեղծված Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծի աջակցությամբ է իրականացվել:

Դիտեք նաև՝

Search