Play Video
45. Սունիական իսլամը և 20-րդ դարի մարտահրավերները. Իսլամագիտություն. Դավիթ Հովհաննիսյան

20-րդ դարը բերեց հսկայական փոփոխությունների. տեխնոլոգիաների զարգացման ահռելի թռիչքի շնորհիվ առաջացան հաղորդակցման և կապի աննախադեպ արդյունավետ միջոցներ: Փոխվեց մարդու առօրյան. պարզվեց, որ աշխարհը փոքր է, և հեռավոր երկրների իրադարձությունները կարող են ազդել աշխարհի մյուս ծայրի իրադրության վրա: Արդիականության բերած նոր գաղափարները՝ սոցիալիզմն ու աթեիզմը, հսկայական ազդեցություն ունեցան մարդկության վրա, և, մասնավորապես, Միջին և Մերձավոր արևելյան երկրների մուսուլմանների վրա: Սոցիալիստական գաղափարների տարածումը լրջագույն ազդեցություն ունեցավ իսլամական երկրների մտածողների վրա: Առաջին աշխարհամարտից հետո Օսմանյան կայսրության բաժանումից հետո սոցիալիզմին հաճախ հարող ազգայնական շարժումների զգալի մասը չկարողացավ մնալ իշխանության մոտ: Ազգայնականության տապալումից հետո գերիշխող գաղափար նորից դարձավ իսլամը: Այդ շրջանի իսլամում գերակշռում էին մի քանի հիմնական ուղղություն՝ ավանդապահությունը, մոդեռնիզմը, որի ներկայացուցիչները քննադատում էին պահպանողականներին, հեղափոխական ուղղությունը, որը միտված էր իսլամը վերածնելու և աշխարհիկացման շարժումը, որը փորձում էր հետևել եվրոպական փորձին և կրոնն անջատել պետությունից:

Դիտեք նաև՝

Search