Play Video
Հանրակրթության ֆինանսավորման հիմնախնդիրները. Սերոբ Խաչատրյան, Վահրամ Շահբազյան

Ի՞նչ ֆինանսավորման բանաձև է այսօր գործում: Մեկը սովորողների թիվն է, մյուսը՝ դպրոցի պահպանման ծախսերը: Կախված նրանից, թե քանի սովորող կա, յուրաքանչյուր տարի պատկան մարմինները որոշում են որոշակի թիվ՝ մեկ աշակերտին ընկնող գումարի չափով, բազմապատկում են սովորողների թվով, գումարվում են պահպանման ծախսերը, և ստացվում է դպրոցի պետական ֆինանսավորումը: Հետազոտելու դեպքում տեսնում ենք, որ մեր հանրակրթական դպրոցների 90-95%-ը միայն պետական ֆինանսավորմամբ է, այսինքն ունենք 5-10%-ի այլ աղբյուրներից ֆինանսավորում:

Դպրոցներն իրավունք ունեն բացի  պետական ֆինանսավորումից փորձել հայթայթել ֆինանսավորում նաև այլ աղբյուրներից: Բացի այդ դպրոցը կարող է իրականացնել լրացուցիչ որևէ կրթական ծրագիր, բացի հիմնական ծրագրից, ինչը պարտադիր անցնում են, ընդ որում կարող է նորից ֆինանսավորում ստանալ պետական բյուջեից: Ցանկացած դպրոց կարող է դիմել պետական մարմիններին՝ խնդրելով լրացուցիչ ֆինանսավորում: Դա վերաբերում է հատկապես խորացված ուսուցմանը, մասնագիտական որոշակի առարկաների գծով թեքում ունենալուն՝ անգլերեն թեքումով, ռուսական թեքումով, ֆիզմաթ և այլն: Եթե այդպիսի ծրագիր դպրոցը ունակ է իրականացնել, համալրված է համապատասխան մասնագետներով և կարող է լրացուցիչ կրթություն ապահովել շահառուների համար, կարող է դիմել կրթության և գիտության նախարարությանը՝ խնդրելով լրացուցիչ ֆինանսավորում:

– …Գիտենք, որ դպրոցի տնօրեն հիմնականում, և օրենքի պահանջ է դա, մեծ մասամբ դառնում են նախկին ուսուցիչները: Աշխարհի շատ երկրներում կա հատուկ կրթություն և պահանջվում է ստանալ մագիստրոսական կրթություն դպրոցի տնօրեն դառնալու համար, դու չես կարող ուսուցիչ աշխատել ու մի օր, քննություն հանձնելով, դառնալ տնօրեն: Մեր դպրոցների տնօրենների ֆինանսական գրագիտությունը, ֆինանսների կառավարման հմտությունները արդյո՞ք բավարար մակարդակի վրա են, թե՞ շատ անելիք կա:
– Որոշակի կարգ գոյություն ունի՝ հաստատված կրթության և գիտության նախարարության կողմից. եթե ուսուցիչը ցանկանում է տնօրեն դառնալ, ինքը պետք է որոշակի վերապատրաստման մասնակցի, իհարկե, այդ վերապատրաստումը կարճաժամկետ է, երկարաժամկետ չի, այսինքն հիմնական կրթություն չի: Այս առումով վերապատրաստումները որոշակի առումով դրական արդյունքներ տալիս են, բայց բավարար չեն: Թեստավորման միջոցով հանձնելով քննությունը՝ մարդիկ ստանում են հավաստագիր դպրոցի տնօրեն դառնալու համար: Հետագայում դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի առաջանալու դեպքում համապատասխան կարգով դպրոցական խորհրդի կողմից ընտրվելով և ներկայացվելով կրթության և գիտության նախարարության հաստատմանը՝ ուսուցիչը կարող է զբաղեցնել տնօրենի թափուր պաշտոնը…

Դիտեք նաև՝

Search