Play Video
Գիտական շարադրանքի խնդիրը բուհերում. Սերոբ Խաչատրյան, Տիգրան Մաթոսյան

Գրավոր աշխատանքերի հետ կապված համատարած ախտերից մեկը, որն այսօր կա մեր բուհերում, թեմաների վերացականությունն է: Տարիներ առաջ մեզ հյուր էր եկել ամերիկացի մի պրոֆեսոր, որն ուսանողների և դասախոսների հետ շփվելուց հետո նշեց, որ դուք շատ ընդհանուր և դեկլարատիվ թեմաներից եք խոսում, այն, ինչ դուք ասում եք, գիտական պրոբլեմներ չեն, դրանք հնարավոր չէ գիտականորեն հետազոտել:

Ուսանողների շրջանում համատարած գոյություն ունի մի մտայնություն, որ եթե ես վերցնում եմ որևէ միտք որևէ աղբյուրից և վերաձևակերպում եմ կամ թարգմանում եմ ռուսերենից կամ անգլերենից և  տեղադրում եմ իմ տեքստում, այդ միտքն արդեն դառնում է իմը, և հղել պետք չէ: Այս մտայնությունը ևս ակամա գրագողության է հանգեցնում:

Մեր կրթական համակարգն ավելի շատ կենտրոնացած է պատրաստի նյութերի վրա, մատուցում ենք աքսիոմատիկ ճշմարտություններ, հեղինակությունների կողմից ձևակերպված մտքեր և ուսանողը մտածում է՝ ես պետք է ընդամենը ուրիշների մտքերը վերցնեմ և copy-past-ի համակարգով տեղադրեմ իմ աշխատանքի մեջ: Այս տեսանկյունից շատ կարևոր է հարցեր տալու, հարցեր ձևակերպելու հմտության զարգացումը: Քննարկումներից մեկի ժամանակ մեկը ձեռք բարձրացրեց և այսպիսի հետաքրքիր հարց տվեց.
– Ես մի հարց ունեմ. ինչո՞ւ ես չեմ կարողանում հարց տալ:
Մեր կրթական համակարգում մենք իրոք մեր ուսանողներին ռմբահարում ենք պատրաստի պատասխաններով, և երբ իրենք ստանում են իդեալական պատրաստի պատասխանները, արդեն մտածում են, որ իդեալական պատասխանները կան, ի՞նչ իմաստ ունի, որ ես հարցեր տամ:

Դիտեք նաև՝

Search