Play Video
Թատրոնը՝ որպես ժամանակակից կրթամիջոց. Շողակաթ Մլքե-Գալստյան (Կրթություն ամենուր և բոլորին)

Թատրոնի ակունքը հնագույն ժամանակների ծիսական գործողություններում է. մարդիկ փորձում էին ազատվել վախից և իրենց ցանկություններն արտահայտել: Թատրոնը բոլոր արվեստներից ամենաուժեղ ազդեցությունն ունի մարդու վրա: Երեխաների՝ կյանքի հանդեպ մոտեցումները ձևավորվում են արվեստի միջոցով, և առանձնահատուկ նշանակություն կարող է ունենալ թատրոնը, որը երեխաներին սովորեցնում է հասարակության մեջ վարվելակերպի հիմքերը:

***

Ժամանակակից թատրոնը ստեղծում է քո՛ սեփական քաղաքը, քո՛ հանրությունը, քո՛ միջավայրը, որտեղ դո՛ւ ես ապրում՝ քեզ համար: Այն թույլ է տալիս անգամ ամենասահմանափակ մարդուն դուրս գալ իր «գծած» տիրույթից: Տեղհատուկ (site-specific) թատրոնը «գնում է» մարդկանց մոտ՝ հանրային վայրերում ստիպելով նրանց օգտագործել սեփական զգայարանները: Ժամանակակից թատրոնին հատուկ ձևերից մեկն է ներկայացման ժամանակի փոփոխությունը. այն կարող է անգամ 24 ժամ տևել: Այսօրվա մարդու՝ ժամանակի ընկալումը բարդացված է. մենք չենք կարողանում կարճատև գովազդ նայել, սակայն թատրոնը ստիպում է այլ կերպ վերապրել սեփական ժամանակը:

***

Դոկումենտալ, վերբատիմ թատրոնը հասարակ մարդուն թույլ է տալիս խոսել, հարցեր բարձրացնել: Ցույցի ժամանակ ասված խոսքերը չեն կարող հավերժ մնալ քննարկման առարկա. մարդ կարիք ունի իր խոսքը հնչեցնելու: Ներկայացումից կարող է հեղափոխություն սկսվել: ժամանակակից արվեստագետը ավելի պատասխանատու է զգում հասարակության համար, քան երբևէ զգացել է. արվեստը դարձել է միակ տարածքը, որում մենք քննարկում ունենք, և որտեղ իրար չեն բախվում գլոբալ շահերը:

Դիտեք նաև՝

Search