Play Video

Ամերիկացի հայտնի փիլիսոփա Սանտայանան ասում էր. «Այն երեխան, որը միայն դպրոցում է կրթված, անգրագետ է»՝ նկատի ունենալով այն, որ դպրոցից դուրս պետք է լինեն կրթվելու բազմաթիվ այլ հնարավորություններ:

Ավանդական պատկերացումները, թե՝ դպրոցը գիտելիքների հաղորդման վայր է, դպրոցի նպատակների առնվազն կեսն է, երկրորդ առավել կեսը կարող ենք ձևակերպել այսպես. դպրոցն առաջին հերթին երեխաների բարեկիրթ կյանքը կազմակերպելու վայրն է: 21-րդ դարում հայտնի դարձավ, որ մարդու համար կրթությունը ոչ թե տարիների ինչ-որ փուլում ստանալիք անհրաժեշտությունն է, որից հետո պետք է անցնի աշխատելու և ապրելու, այլ կրթությունն ամբողջ կյանքին ուղեկցողն է, և դպրոցն էլ՝ լինելով այդ կյանքի մի մաս, դպրոցի նպատակներից է երեխայի կյանքը կազմակերպելը, այսինքն կրթությունը դառնում է ոչ թե նախապատրաստում կյանքին, այլ՝ հենց կյանքը:

Դպրոցի առջև մի մարտահրավեր կա. նոր տեխնոլոգիաների առկայության պայմաններում պետք է հստակեցնել՝ ի՞նչն է, որ դրանցով հնարավոր չի տալ երեխային, և երեխան ուզի, թե՝ ոչ, այ դա կարող է ստանալ միայն դպրոցում: Այս առումով դպրոցն իր անելիքների հստակեցման խնդիր ունի:

Այսօրվա դպրոցը գործում է տարաժամանակյա իրականության հետ. մենք ունենք 18-րդ դարի շենքեր, 19-րդ դարի բովանդակություն, 20-րդ դարի ուսոցիչ և 21-րդ դարի երեխա…

Դիտեք նաև՝

Search