Play Video

«Սովորել սովորել» հաղորդաշարի 18 թողարկումների ընթացքում հյուրընկալեցինք տարբեր մասնագետների ու փորձագետների, որոնց հետ զրուցեցինք հանրակրթության և բարձրակրթության հիմնախնդիրների մասին: Մենք փորձում էինք հավաքել տեսակետներ, որոնք կփորձենք ներկայացնել ամփոփիչ երկու հաղորդման միջոցով և որոնց հիման վրա կներկայացնենք մեր առաջարկները «Կրթության զարգացման 2016-2025թթ. պետական ծրագրի» վերաբերյալ:

Հին հունարենից թարգմանաբար դպրոց նշանակել է պարապ ժամանակ, այդտեղից էլ մենք ունենք հայերենում պարապել բառը, մինչդեռ այսօրվա երեխաները պարապ չեն: Այսօրվա դպրոցը, այսօրվա հանրակրթությունը ունի մրցակիցներ, և մենք, երբ անդրադառնում ենք հանրակրթական խնդիրներին, պետք է հաշվի առնենք այդ մրցակցությունը: Այսօրվա հանրակրթությունը պետք է լինի շատ ավելի հետաքրքիր, որպեսզի երեխաները ոչ թե դպրոցից փախչեն զվարճանքի ինդուստրիա կամ տեղեկատվական տեխնոլոգիաներ, այլ ավելի կենտրոնան կրթության վրա և տեղեկատվական տեխնոլոգիաների ու կրթության միավորում տեղի ունենա, ոչ թե հակադրում և մրցակցություն:

Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ բոլորը բոլորը մեղադրում են. ծնողները մեղադրում են ուսուցիչներին, ուսուցիչները մեղադրում են երեխաներին, դպրոցի տնօրենը մեղադրում է բուհին, որ իրեն ուղարկում է վատ ուսուցիչ, բուհը մեղադրում է դպրոցին, որ իրեն ուղարկում է վատ դիմորդ, և այս խաղի մեջ, երբ բոլորը բոլորը մեղադրում են կրթական համակարգը չի կարող զարգանալ, քանի որ բոլորը խուսափում են պատասխանատվությունից՝ խնդիրների պատճառները տեսնելով ուրիշների մեջ…

Դիտեք նաև՝

Search