Play Video
Հանրակրթության մերօրյա խնդիրները. Սերոբ Խաչատրյան, Արա Աթայան

Մենք ուսուցիչներին բավականին ծանր վիճակի մեջ ենք դնում՝ իրենց տալով սխալ խնդիրներ: Այսօր ուսուցչի աշխատանքի մեջ մենք նորից շեշտը դնում ենք բովանդակություն փոխանցելու վրա, այն դեպքում, երբ նույն բովանդակությունը շատ ավելի գրավիչ ձևերով մատուցում են տեղեկատվական տեխնոլոգիաները: Նյութ փոխանցելուն զուգահեռ ուսուցիչների առջև նոր խնդիրներ չեն դրվում:

Քանի որ մեր դպրոցներում իրականացվում է դասդասման խնդիրը, ի հայտ են գալիս որոշ աշակերտներ, որոնք ծրագիրը յուրացնում են, իսկ ի՞նչ է տեղի ունենում ծրագրից հետ մնացող մյուս երեխաների հետ: Մենք շարունակում ենք այս երեխաներին պահել դպրոցում, և դպրոցը այս երեխաների համար դառնում է որոշակի ժամանակավոր պահպանման մի վայր, մինչև լրանա ժամկետը, ավարտվի ուսումնական տարին: Սա ահավոր մի բան է, որովհետև մենք ապրող երեխայի մեջ չենք բացահայտում և զարգացնում տաղանդներ, իսկ որոշ բաներ էլ, որ իրենց մոտ վատ է ստացվում, մենք ասում ենք՝ ոչինչ, դու սպասի, մինչև ժամկետդ կլրանա, մի կերպ քեզ կավարտացնենք:

Յուրաքանչյուր ուսուցիչ միգուցե երազել է, որ դպրոցում աշխատելը շատ հետաքրքիր բան է, բայց շատ արագ հիասթափություն է ապրում, որովհետև ամեն տարի նույն դասագրքերով, նույն ձևակերպումներով, նույն սահմանումներով նույն ծրագրային պահանջներն է ինքը կատարում, ընդ որում ոչ մի բան կախված չի նրանից, թե ինչ երեխաներ են եկել նրա մոտ: Եվ վերադառնալով նորից դպրոցի նպատակին՝ դպրոցի նպատակը չի կարող լինել ծրագրի կատարումը, դպրոցի նպատակը մարդն է:

Մենք պետք է երեխային սովորեցնենք, ոչ թե ծրագիր: Ընդ որում պետք է երեխային սովորեցնենք ոչ թե որոշակի գիտելիքի քանակ փոխանցելով, առավել ևս հիմա, երբ ցանկացած երեխա՝ սկսած 11-12 տարեկանից, կարող է 5 րոպեի ընթացքում ավելի շատ տեղեկություններ հավաքել որևէ բանի մասին, քան ես ու դու: Մենք պետք է սովորեցնենք սովորել:

Յուրաքանչուր երեխայի ծրագիրը հենց ինքն է, այսինքն յուրաքանչյուրի զարգացումը իր հնարավորությունների համեմատ մենք պետք է փորձենք ապահովել:

Արժեքը կրթության դառնում է ոչ թե դու ինչպիսի՞ մարդ ես դառնալու, ի՞նչ խորը ներքին բովանդակություն դու ունես, ի՞նչ ընդունակություններ են քո մեջ զարգացել, քո ո՞ր թուլություններն ես դու կարողացել հաղթահարել ուսուցիչների օգնությամբ, ո՞ր ուժեղ կողմերդ ես կարողացել էլ ավելի զարգացնել, ինչպե՞ս ես դու քո ուժեղ կողմերը թույլերի հետ կապել և այլն, այլ արժեքը դառնում է քննությունը հանձնելը, էլ ավելի վատ, ոչ թե քննությունը, այլ թեստը:

Մարդու ամենակարևոր կարողություններից մեկն այն է, որ մարդը, բացահայտելով իր մեջ որոշակի կարողություններ, կարող է ինքն իրեն ստեղծել, ինքն իրեն աճեցնել:

Մեզանում ընդունված է, որ լավ աշակերտը նա է, ով վերջում գիտելիքների հսկայական պաշարով դուրս է գալիս կրթական հաստատությունից: Ես դրա հետ այնքան էլ համաձայն չեմ, որովհետև դա կարող է լինել վարժեցման նման մի բան: Իրական արդյունքը պետք է չափել նրանքով, որ երբ երեխան ավարտում է, այդ պահին սովորելու ախորժակ ունի, թե ոչ: Հնարավոր է՝ նա հսկայական ինֆորմացիա է լցրել գլխի մեջ, բայց արդեն հոգնել ու զզվել է, ինչպես լինում է շատ դիմորդների հետ համասլարան ընդունվելուց հետո:

Այսօրվա թեստերը նույն ֆասթ ֆուդն են, մենք ստիպում ենք երեխային մեկ-երկու տարի անընդհատ կուլ տալինչ-որ բաներ, որոնք ինքը պետք է հետո մեկ անգամ վերադարձնի ու ստանա ինչ-որ թիվ և մոռանա որպես մի մղձավանջ՝ ատելով այդ առարկան: Օր.՝ հայոց պատմության թեստերին ծանո՞թ եք, ենթադրենք՝ քանի թատրոն կար Երևանում 30-ական թվականներին: Պատասխանները՝ 24, 34, 55, 45, թվերը չեմ հիշում՝ ճիշտ եմ ասում, թե ոչ: Դու պատասխանը գիտե՞ս: Ես էլ չգիտեմ: Իսկ դու կարծում ես, որ մենք թերի մարդիկ ենք, որ չգիտենք այդ թիվը: Կամ քանի՞ մետրանոց էր Արամազդի արձանը: Պատկերացնում ես՝ Արամազդի արձանի մասին միակ բանը, որ երեխան դուրս է բերում դպրոցից, 9մ, 10մ, 12մ, թե՞ 34մ. էր այդ արձանը: 

Դիտեք նաև՝

Search