Play Video
8. Մանկավարժություն. Կապակցվածության տեսություն | Միշա Թադևոսյան

Եթե քսան տարի առաջ ուսանողներն իրենց տնային առաջադրանքների պատասխանները որոնելիս դիմում էին հանրագիտարաններին և ժամեր անցկացնում գրադարաններում, ապա այսօր նրանք կարող են իրենց հարցերը պարզապես ուղղել սմարթֆոններին կամ մուտքագրել Google-ում: Համացանցը և տեխնոլոգիաները փոխել են ուսումնառության բնույթը։

Կապակցվածության տեսության հիմնադիրներից Սթիվեն Դաունսը նշում է, որ ներկայիս աշխարհում գիտելիքն ունի բազմաթիվ հեղինակներ, այն յուրաքանչյուր մարդու համար տարբեր է, փոխվում է ակնթարթորեն: Գիտելիքը ոչ թե ինչ-որ բանի նկարագրություն է, այլ դրա հետ հարաբերվելու միջոց:

Կապակցվածության տեսությունն առաջարկում է այն գաղափարը, որ տեխնոլոգիան փոփոխում է այն, թե ինչ, ինչպես և որտեղ ենք մենք սովորում: Իրենց հետազոտության մեջ Ջորջ Սայմենսը և Սթիվեն Դաունսը առանձնացնում են կոնեկտիվիզմի ութ սկզբունքներ`

  • Սովորելը և գիտելիքը հիմնված են կարծիքների բազմազանության վրա:
  • Ուսուցումը կապեր և հանգույցներ ստեղծելու գործընթաց է:
  • Ուսուցումը կարող է բնակվել ոչ մարդկային միջավայրերում։
  • Սովորելն ավելի կարևոր է, քան իմանալը:
  • Շարունակական ուսուցման համար անհրաժեշտ է կապերի ստեղծում և պահպանում:
  • Ոլորտների, գաղափարների և հասկացությունների միջև կապեր տեսնելու ունակությունը առանցքային նշանակություն ունի:
  • Ճշգրիտ, արդի գիտելիքը ցանկացած կոնեկտիվիստական ​​ուսուցման նպատակն է:
  • Որոշումներ կայացնելը ուսուցման գործընթաց է: Այն, ինչ մենք գիտենք այսօր, կարող է փոխվել վաղը: Թեև հիմա կա ճիշտ պատասխան, վաղը այն կարող է սխալ լինել՝ անընդհատ փոփոխվող տեղեկատվական մթնոլորտի պատճառով:

Մինչ այս սկզբունքների ի հայտ գալը, շատ տեսություններ ուսանողներին դիրքավորում էին բացառապես որպես տեղեկատվության ստացող: Իսկ կոնեկտիվիզմը ուսուցման պարտականությունները տեղափոխում է ուսուցչից դեպի ուսանող: Սովորողի խնդիրն է ստեղծել սեփական ուսումնական փորձը: Ուսուցչի դերն այնուհետ դառնում է ուսումնական էկոլոգիաների ստեղծումը և համայնքների ձևավորումը:

Դիտեք նաև՝

Search