Play Video
2. Մանկավարժություն. Մանկավարժության հայրերը 20-րդ դարում | Միշա Թադևոսյան

1988 թվականին ՅՈՒՆԵՍԿՈ-ն հրապարակում է մի հոդված՝ առանձնացնելով երեք մանկավարժի, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարի մանկավարժական մտքի և տեսության ձևավորման և զարգացման վրա։ Նրանք 20-րդ դարի «մանկավարժության հայրեր»-ն էին՝ Ջորջ Կերշենշտայները, Ջոն Դյուին և Անտոն Մակարենկոն։

Կերշենշտայների մանկավարժական ժառանգությունը երկու յուրօրինակ մոդելների ստեղծումն է, որոնք են աշխատանքային և լրացուցիչ դպրոցների գաղափարները։ Աշխատանքային դպրոցի գաղափարը ուղղված էր կրթությունից զատ հմտությունների ձեռքբերման մեխանիզմների զարգացմանը, մինչդեռ լրացուցիչ դպրոցը պարտադիր էր 14-18 տարեկան այն երեխաների համար, ովքեր ավարտել էին 8-րդ դասարանը և շարունակում էին իրենց ուսումնառությունը։ Կրթության հիմնական նպատակը, ըստ Կերշենշտայների, քաղաքացու կրթությունն էր։ Ուստի, դպրոցը պետք է աշակերտներին նախապատրաստեր ապագա աշխատանքին, բացատրեր, որ յուրաքանչյուր մասնագիտություն իր տեղն ունի հասարակության մեջ։

Մակարենկոյի մանկավարժական կենտրոնական գաղափարը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ. «Մարդուն հնարավորինս շատ պահանջներ ներկայացնել և միևնույն ժամանակ նրան հնարավորինս հարգանք և աջակցություն ցուցաբերել»: Մակարենկոն ձգտել է մշակել մանկավարժական տեխնիկաներ, որոնք կարող ենք աջակցել և սովորեցնել մարդուն ճիշտ վարվել նոր հանգամանքներում։

Ջոն Դյուիի մանկավարժության հիմնական գաղափարն այն էր, որ դպրոցը պետք է երեխային պատրաստի հասարակության մեջ ինքնուրույն կյանքի և սովորեցնի նրան գործնականում կիրառել ձեռք բերված գիտելիքները: Միաժամանակ կրթությունը պետք է լինի շարունակական, քանի որ աշխարհն անընդհատ փոխվում է, և պետք է արձագանքել այդ փոփոխություններին։

Դիտեք նաև՝

Search