Play Video

21-րդ դարի կարևորագույն մարտահրավերներից մեկը, որից կախված է մեր քաղաքակրթության ընթացքի վեկտորը, կրթական համակարգի ռադիկալ փոխակերպման անհրաժեշտությունն է: Վերջին տասնամյակներին տեղեկատվական հասարակության ֆենոմենի լայնամասշտաբ զարգացման գործընթացները, տեխնոլոգիաների ոլորտի կողմից սոցիալ-մշակութային դաշտի վերափոխումները և մարդկային գիտակցության ուսումնասիրման ոլորտում արված հետաքրքրական հայտնագործությունները ստիպում են մտածել «սովորել՝ ինչպես սովորել» կոմպետենցիային նոր մոտեցում ցուցաբերելու հրամայականի մասին: Մեր սովորելու ունակությունը չի աշխատում և չի զարգանում ավտոմատ կերպով: Ինֆորմացիոն դաշտի գերհագեցվածության և ինտենսիվ ինֆորմացիոն հոսքերի ազդեցության դաշտում ապրող մարդկանց անհրաժեշտ է նորովի դիտարկել իրենց գիտակցական գործընթացների կազմակերպման կերպերը և զարգացման ուղիները: Պետք է հաշվի առնվեն մարդկանց ընկալման համակարգերի արդեն իսկ փոփոխված մոդելները, որոնք էլ ավելի կփոփոխվեն տեխնոլոգիաների հետագա զարգացմանը զուգընթաց:

Դասընթացաշարը կազմակերպվում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում (2018-2020թթ․), որը իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:

Դիտեք նաև՝

Search