Անգամ նոր, երիտասարդ ուսուցիչները պատրաստ չեն տեխնոլոգիաները ճիշտ կիրառել դասապրոցեսի ժամանակ, թեև իրենք օգտվում են դրանցից: Պատճառն այն է, որ հենց իրենք՝ ուսուցիչները, համալսարաններում չեն ստացել այդ կրթությունը, թե ինչպես օգտագործել տեխնոլոգիաները, ինչը եթե արվում է այսօր, ապա արվում է շատ մակերեսային, այնինչ նոր տեխնոլոգիաների կիրառումը դասի ընթացքում հենց ուսուցիչների գործը շատ կհեշտացներ՝ բարձրացնելով երեխաների ստացած գիտելիքի արդյունավետությունը:
Տասնամյա համակարգը լիովին բավարար էր: Երեխաներն այսօր գիտելիք ստանում են նաև համացանցից, ստացվում է այնպես, որ թեև այսօր երեխաները ավելի արագ են ընկալում ինֆորմացիան, բայց սովորելու ժամկետը ավելի է մեծացել, այսինքն համակարգը որոշ չափով կորցրել է իր օգտակարությունը:
Տասը բալանի համակարգի իմաստը երեխայի գիտելիքի առավել լավ ցուցադրումն էր, սակայն կան ստանդարտ գնահատականներ, որոնք դրվում են, իսկ մնացածը չեն էլ գործածվում, ուղղակի կան: Օր.՝ մենք ունենք «տասը» գնահատականը, բայց շատ քիչ դպրոցներ կան և շատ քիչ ուսուցիչներ, որոնք օգտագործում են այն՝ ասելով, որ եթե ցանկանում ես ստանալ տասը, պետք է առարկային տիրապետես շատ լավ, իմանաս ամեն ինչ, իսկ այսօր շատ քիչ ուսուցիչներ կան, որոնք կարող են այնպես անել, որ երեխան առարկային իսկապես տիրապետի՝ հասկանալով, թե ինչ է սովորում, ոչ թե անգիր անի, ինչն այսօրվա ամենամեծ խնդիրներից մեկն է: