Play Video
Կրթության դերը քաղաքացու ձևավորման գործում. Կարինե Գյադուկյան (Կրթություն ամենուր և բոլորին)

Քաղաքացիական հասարակության ձևավորմանը անդրադարձել են դեռևս անտիկ աշխարհում: Արիստոտելը պետությունները բաժանում էր երկու տեսակի՝ քաղաքացիական և անկարգ: Տասնիներորդ դարում ի հայտ եկան հասարակական շարժումներն ու կուսակցությունները, որոնք, ի հակադրություն պետությանը, ներկայացնում էին քաղաքացու պահանջներն ու իրավունքները: Քսաներորդ դարի սկզբին քաղաքագետները գիտակցեցին, որ քաղաքացիների մի ստվար զանգված չի պատկանում քաղաքական որևէ ուժի կամ գաղափարախոսության: Քաղաքացիական հասարակությունը մարդկանց այն զանգվածն է, որ չի պատկանում քաղաքական որևէ ուժի, բայց պետական գործընթացներում ակտիվ մասնակցություն է ցուցաբերում: Հայաստանում քաղաքացիական հասարակության ակտիվ դերը ձևավորվել է հետխորհրդային տարիներին, հատկապես՝ 2011թ. հետո:
Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնը Գյումրի քաղաքում քաղաքացիական հասարակոթյան գիտակցության բարձրացման և բնակչության սոցիալական վիճակի բարելավման մի փորձ է, որն իրականացվում է առանց որևէ ազգային, կրոնական կամ սեռական խտրականության: Աշխատանք է տարվում երիտասարդների, տարեցների, հասարակության գործազուրկ, խոցելի շերտերի, կանանց հետ:

Դիտեք նաև՝

Search