Հումանիտար և հասարակագիտական կրթության խնդիրների մասին զրուցում են Աննա Մինասյանը և պատմաբան, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Զոհրաբ Գևորգյանը։
- Հումանիտար կրթության բնագավառի հիմնական խնդիրները և փոխակերպումները;
- Հումանիտար մտքի ճգնաժամը․ մարդիկ դպրոց, բուհ են ավարտում, բայց անհատական զարգացում տեղի չի ունենում;
- Կրթությունը ևս ունի պահպանողականության և լիբերալիզմի խոսույթի, գաղափարախոսական հայեցակարգի կարիք;
- Արդյո՞ք ուսանողները հետաքրքրված են հումանիտար դիսցիպլինաներով;
- Դասավանդողները, գիտելիքը փոխանցելու նոր հմտությունները և դասագրքերի խնդիրը;
- 21-րդ դարի սովորողի երեք սյուները՝ ակադեմիական իմացություն, վերլուծական հմտություններ և անհատական որակներ;
- Ինչպե՞ս ավելի լավ կադրեր պատրաստել թե՛ աշխատաշուկայի, թե՛ գիտության, թե՛ մանկավարժության համար;
- Պետք է վերաձևակերպել հումանիտար կրթությունը․ համագործակցությունը պետության, գործատուների և կրթական հաստատությունների միջև։