Play Video

Կարծում եմ, որ այն, ինչ մենք տալիս ենք երեխաներին դպրոցում, պետք է նկատի ունենալ ոչ թե աշխարհը, որում մենք ապրում ենք հիմա, այլ այն, թե ինչպիսի կլինի աշխարհը մոտավորապես 10-15 տարի հետո, որովհետև հենց այդ ժամանակ են իրենք ապրելու հասարակության մեջ, ռեալ կյանքում: Բայց բոլորս էլ, խոստովանենք, փոփոխությունների արագությունն այսօր այնպիսին է, որ ոչ ոք չի կարող նույնիսկ ենթադրել, թե մոտավորապես ինչպիսին կլինի հասարակական կյանքը 10-15 տարի հետո և որոնք կլինեն այն գործառույթների ցանկը, որոնք անհրաժեշտ կլինեն քաղաքացուն: Հետևաբար առաջանում է հարց. ի՞նչն է, որ 10-15 տարվա ընթացքում չի հնանում, և հարցն այստեղ հուշում է, որ մենք չենք կարող պատասխանը փնտրել քանակական դաշտում, մենք պետք է խոսենք որակական դաշտի մասին: 

Երեխան պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ քանի՞ մետր էր Արամազդի արձանի բարձրությունը: Արամազդի արձանի հետ կապված մի բան է երեխան հիշելու, թե քանի մետր էր այն, ոչ թե որակականի մասին է խոսքը գնում միայն երեխայի ընդունակությունների մակարդակով, այլ որակական վերաբերմունք սեփական պատմության հանդեպ չկա: Չկա Արամազդի արձանի հետ կապված որևէ այլ բան, բացի նրա բարձրությունից, այսինքն միայն վիճակագրական տվյալներ են:

 Ակադեմիական էգոիզմի հիման վրա խորհրդային դպրոցի ծրագրերն էին ստեղծված, որոնք, լինելով գերհագեցած, շատ ավելի բարդ, քան պետք է իրականում լինեին, այնուամենայնիվ, ստիպում էին որոշակի ռեալ գիտելիք ունենալ, միգուցե այդ գիտելիքի չափն էր շատ, այ այդտեղ գործում էր ակադեմիական էգոիզմը: Ակադեմիական էգոիզմ էր, երբ գիմնազիաներում ստիպում էին հին հունարեն կամ լատիներեն սովորել այն ժամանակ, երբ դա արդեն ակտուալ չէր: Երբ խորհրդային դպրոցներում ֆիզիկայի կամ պատմության ծրագրերը բավականին բարդ էին, բայց հարուստ իրական իրադարձություններով, դա ակադեմիական էգոիզմ էր, որտեղ կարելի էր նահանջել կամ ճիշտ չափ սահմանել, բայց, ի վերջո, այն, ինչ արվում էր, մեծ մասամբ ի վնաս չէր: Իսկ այն, ինչ ունենք այսօր, մարտնչող գավառականություն է:

– …Մանկավարժներ պետք է լինեն մարդիկ, որոնք տիրապետում են ինչպեսին:
– Իսկ հնարավո՞ր է սովորեցնել «ինչպես»-ը: Կան շատ գրքեր, օր.՝ «Ինչպես վեց ամսում դառնալ միլիոնատեր»: Եվ ինչո՞ւ շատ մարդիկ այդ գիրքը կարդալուց հետո միլիոնատեր չեն դառնում:
– Այդ եղանակով անշուշտ հնարավոր չի: Այդ եղանակով հավանաբար կարող է ասել միայն մարդը, որը գրել է այդ գիրքը և տիրապետում է արվեստին, թե ինչպես խաբելով մյուսներին՝ դառնալ միլիոնատեր: Իրականում դա շատ ավելի լուրջ դպրոց է, չէ՞ որ հնարավոր չէ դառնալ կոմպոզիտոր կամ նկարիչ վեց ամսվա ընթացքում: Հնարավոր է ունենալ տաղանդ, բայց տաղանդը պետք է մշակվի: Եվ կա մյուս կողմը, որ հնարավոր է սովորել այդ «ինչպես»-ը, բայց չունենալ տաղանդ:

Մենք պետք է դադարենք ծնողին ընկալել այնպես, ինչպես ընկալում էին խորհրդային տարիներին: Խորհրդային տարիներին հետևյալն էր. կար ликбез-ի ծրագիրը, համարվում էր, որ մեծ մասամբ ծնողն անգրագետ է, ուսուցիչները, որոնք աշխատում են դպրոցում, շատ ավելի գրագետ են, քան ծնողները, և այն, ինչ ասում է դպրոցը, (առավել ևս, որ դպրոցը պետական գաղափարախոսության կրողն էր) ընկալվում էր որպես բարձրագույն ճշմարտության ատյան: Այսօր այդպես չի, որովհետև ծնողներից շատերը ավելի գրագետ են, քան ուսուցիչները կամ առնվազն ոչ պակաս գրագետ են, հետևաբար պետք է հասկանանք մի բան, որ եթե ուզում ենք քաղաքացիական հասարակություն կառուցել, չէ՞ որ մենք ունենք քաղաքացիներ, ոչ թե ստրուկներ, ապա այսօրվա պահանջը հետևյալն է՝ մենք պետք է տեսնենք, որ իրական պատվիրատուն ծնողն է, իսկ պետությունը պետք է ապահովի այդ պատվերի կատարումը…

Դիտեք նաև՝

Search