Ֆորմալ կրթությունը կազմակերպվում է կրթական հաստատություններում, այս կրթական տեսակի ամենաբնորոշ գիծը ծրագրի վրա հիմնված լինելն է: Ուսուցիչների հետ դասընթաց անցկացնելիս կարելի է նկատել, որ նրանց կողմից առավել շատ օգտագործվող բառ ոչ թե «ես»-ն է, այլ «ծրագիր»-ը: Ծրագրի հիման վրա է անցկացվում աշակերտ/ուսանողների գնահատումը՝ տեսնելու, թե ինչ է յուրացվել, աշակերտ/ուսանողները վերջում ստանում են փաստաթուղթ, որում ևս նշվում է, թե ինչ ծրագրով է անցկացվել ուսուցումը…