Ոչ ֆորմալ կրթությունը հիմնված է կամավորության հիմունքի վրա, այսինքն՝ մարդը կամավոր գալիս է ուսուցանվելու: Կամավոր կերպով գալիս ես ավելացնելու քո կրթական բազան, կամավոր ես մոտենում անգամ կրթական պրոցեսի տարբեր մասերին: Եթե տվյալ թրեյնինգի ինչ-որ մասում քեզ համար կարևոր և ֆունդամենտալ բան ես հասկացել և հաջորդ մոդուլի ժամանակ քեզ համար ավելի արժեքավոր է նախորդը մարսել, նստել ու մտածել դրա շուրջ, միգուցե նշումներ անել և ոչ թե մասնակցել երկրորդին, լրիվ թույլատրելի է ոչ ֆորմալ կրթության մեթոդով: Այսինքն կամավորության մոդելը՝ որպես այդպիսին, անարխիային չի վերաբերում՝ «այսօր հավես չունեմ գնալու, վաղը կգնամ», այլ խոսքն այն մասին է, որ դու կարող ես, հիմնվելով քո կամքի և քո անալիզի վրա, ինքնակարգավորել քո ուսուցողական պրոցեսը…
Մյուս կարևոր մոտեցումը, որ ֆունդամենտալ կերպով մտած է մեր հասարակության բոլոր հատվածներում, վերադասի դրական կարծիքի ետևից ընկնելն է, այսինքն անընդհատ քո գիտելիքը նայել ոչ թե ըստ իր արդյունավետության քո կյանքի տեսանկյունից կամ հասարակությունում աշխատելու տեսանկյունից, այլ գիտելիքը գնահատել ըստ շրջապատի և, մասնավորապես, քո երևակայական հիերարխիկ մոդելի համաձայն՝ քեզանից բարձր գտնվող մարդկանց կարծիքների…