Ներկայումս բացահայտվել են նոր թեորեաներ, որոնք ապացուցում են, որ մարդու ուսումնառությունը, մտավոր գործունեությունը պայմանավորված չեն տեղայնորեն կամ գիտելիքի փոխանցմամբ չեն յուրացվում կամ ընկալվում: Մեր ուսումնառությունը մեծ առնչություն ունի մեր շրջակա միջավայրի հետ, այն դիրքավորված է այն մշակույթում, այն համայնքում, այն տնտեսության մեջ, որտեղ մենք ենք ապրում, հետևաբար շփումների, հաղորդակցության դերը շատ կարևոր է, հատկապես, երկարատև ուսումնառության դեպքում: Ներկայումս ինկոգնիտիվ հոգեբանությունը պնդում է, որ մարդը կարող է սովորել, ընկալել և յուրացնել միայն այն դեպքում, երբ նա գտնվում է մի միջավայրում, որտեղ կա այդ գիտելիքը և կա այդ գիտելիքը քաղելու հնարավորությունը: Փակ դասարանային միջավայրերը այլևս կորցնում են իրենց առօրեականությունն, ու անհրաժեշտ է դառնում փնտրել այդ հմտություններն ու կարողությունները զարգացնելու միջոցները փակ տարածքներից դուրս, ինչն էլ հանգեցնում է այն գաղափարին, որ ցկյանս ուսումնառությունը ծառայում է որպես գործիքակազմ մարդու համար՝ հասկանալու, թե ինչպես նա կարող է լավագույնս ընկալել, ձեռք բերել, յուրացնել անհրաժեշտ գիտելիքները…