Play Video
Մեծահասակների կրթության ձևավորման քաղաքական և տնտեսական հիմքերը. Նվարդ Մանասյան

Մեծահասակների կրթությանն անդրադառնալու համար հարկավոր է վերադառնալով 18-19-րդ դար, որովհետև արևմուտքում հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան, մասնավորապես՝ Միացյալ Թագավորությունում, որտեղ նոր վառելիք որոնելու արդյունքում անգլիացիները փայտից անցան ածխի օգտագործմանը տնտեսության մեջ, ինչն ավելի ուշ, համադրելով բաց և ազատ բարձրագույն կրթության պայմանների հետ, հնարավորություն տվեց ավելի ազատական կառավարման մոդելի առկայության պայմաններում շատ արագ տեմպերով զարգացնելու արդյունաբերությունը, և այն տնային ու համայնքային, գյուղական արտադրությունից տեղափոխվեց քաղաքային արտադրության մասշտաբների: Եվրոպական պատմության մեջ այս փուլն արձանագրվեց որպես արդյունաբերական հեղափոխություն…

Մեծահասակների կրթությունը չի սահմանափակվում միայն որոշակի հմտությունների փոխանցելու առաքելությամբ: Եթե ամբողջ քաղաքատնտեսական հարացույցում դիտենք՝ կար աշխարհ, որտեղ նորմավորված կյանք էր, և ինչ-որ իմաստով արտաքին վեկտորով պայմանավորված՝ մարդուն ասում էին՝ դու այս ժամանակ կրթվելու ես, այս ժամանակը քո ռեպրոդուկտիվ ընթացքն է, հետո դու ծերանալու ես և մահանաս: Այժմ մարդուն բնորոշ ազատությանը համապատասխան շատ ավելի նպաստավոր պայմաններ են ձևավորվել, երբ այլևս որևէ մեկի կյանքը չի նորմավորվում այդ արտաքին մեծ շրջափուլերով կամ հանգրվաններով մարդու կյանքում: Մարդը միշտ կարող է «երկրորդ», «երրորդ», «չորրորդ» կյանքի հավակնություն ունենալ: Գոգենի ֆենոմենը հիմա շատ ավելի հասանելի է դառնում նաև մեզ, երբ քառասուն-հիսուն տարեկանում մարդը որոշում է մեկ այլ ուղղությամբ սկսել կյանքը զրոյից…

Դիտեք նաև՝

Search