Սերունդ ԵՎՕՖ #9. Բժիշկ և գիտաշխատող Վահան Գրիգորյանը
Սերունդ ԵՎՕՖ-ի հերթական էպիզոդում Քրիստիանն ու Միլենան զրուցում են բժշկությունից, ոլորտի խնդիրներից և այցելուներից Վահան Գրիգորյանի հետ։ Վահանը նաև պատմում է երիտասարդ գիտաշխատող լինելու ու ընկերների հետ ստարտափ հիմնելու մասին։ Այս եթերաշրջանում հյուրընկալվում են որևէ ոլորտում ինքնուրույն հաջողության հասած կամ այդ ոլորտում փոփոխություն բերած երիտասարդներ։
Բուն զրույց. Կրթություն | Հայաստան Գրիգորյան | Լուսինե Աղաբեկյան
«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն` ծնողները կրթական գործընթացի մասնակից են և ունեն մի շարք իրավունքներ և պարտականություններ: Ծնողներն իրենց երեխայի կրթությանը կարող են մասնակցել ինչպես անձամբ, այնպես էլ դասարանի և դպրոցի ծնողական խորհուրդների միջոցով, որոնց տրված են ընդգրկուն լիազորություններ, սակայն իրականում դպրոցի ծնողական խորհուրդը հիմնականում զբաղվում է ներդպրոցական ու արտադպրոցական միջոցառումների կազմակերպմամբ: Այս խնդիրը նկատել են […]
Թեմա/ռեմա #8. «Քրեական («գողական») խոսվածքի բացատրական բառարան»
1924-ին Պրահայի լեզվաբանական դպրոցն առաջարկեց նախադասությունը բաժանել ոչ թե ֆորմալ «հոդերի»՝ ենթակա, ստորոգյալ և այլն, այլ՝ «ակտուալ» հոդերի․ թեմա և ռեմա։ Թեման այն է, ինչի մասին խոսվում է, ռեման՝ այն, ինչը նոր է հաղորդվում։ Օրինակ, «Ես գնում եմ դպրոց»․ «Ես գնում եմ» թեման է, «դպրոցը»՝ նորությունը, որ հաղորդվում է։ «Թեմա/ռեմա» փոդքասթը հայաստանյան հասարակությանն առաջարկում է […]
Եկանք, մնացինք. Արմեն և Եկատերինա//Приехали, остались. Армен и Екатерина
«Եկանք, մնացինք 2» վավերագրական ֆիլմաշարի երրորդ ֆիլմը նվիրված է ձեռնարկատեր Արմեն Մանասյանին և իր կնոջը՝ Եկատերինա Մանասյանին: Ֆիլմաշարը շարունակում է պատմել Հայաստան տեղափոխված և այստեղ հաստատված մարդկանց մասին: Ֆիլմերի հիմքում այս մարդկանց սիրո պատմություններն են, որոնք ծավալվում են ճգնաժամերի և պատերազմների ֆոնին. անձնական ճակատագրեր, որոնք դարձել են մեծ պատմության մասնիկներ: Հեղինակներ` Դմիտրի Բոլիժևսկի և Յան […]
Բուն զրույց. Սոցիալական տնտեսություն | Գևորգ Պողոսյան | Վալերի Լյոկա Ղազարյան
???? Ինչպե՞ս է ուսանողի մոտ ձեռնարկատիրական մտածելակերպ ձևավորվել։???? Ի՞նչ կարելի է սովորել տարբեր բիզնես գաղափարներ փորձարկելիս։???? Ինչպե՞ս է սկսվել Lyoka’s բրենդը, և ի՞նչ խնդիրների է բախվել հիմա։???? Արդյո՞ք ռեփերի գործունեությունը նույնպես բիզնես է։???? Ի՞նչ ազդեցություն ունեցավ պատերազմը Վալերիի երաժշտության վրա։ «Բուն զրույց․ Սոցիալական տնտեսություն» հաղորդաշարում զրուցում են Impact Hub Երևանի տնօրեն Գևորգ Պողոսյանը և Արցախից […]
Ժողանվտանգություն #9 Բաբկեն Տեր-Գրիգորյան | Տիգրան Գրիգորյան
???? Ժողովրդավարություն-անվտանգություն կապի վերաբերյալ ի՞նչ ընկալումներ կան սփյուռքում։???? Ինչպե՞ս են փոխվել Հայաստան-սփյուռք հարաբերությունները 2018թ․-ից հետո։???? Ինչո՞ւ է կարևոր սփյուռքահայերի չմիջնորդավորված շփումը ՀՀ-ի հետ։???? Արդյո՞ք հնարավոր է ավելի արդյունավետ լոբբինգ իրականացնել։???? Ի՞նչ մեխանիզմներ են պետք սփյուռքի ներուժն օգտագործելու համար։ «Ժողանվտանգություն» փոդքասթի իններորդ թողարկման մեջ զրուցում են «Ժողովրդավարության և անվտանգության» տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանը և Սփյուռքի […]
Ադամ Ֆերգյուսոն․ Պատերազմը՝ առաջընթաց, առաջընթացը՝ մարդու էություն | Դավիթ Իսաջանյան
Ողջամտության դպրոցի ներկայացուցիչ, լուսավորիչ, փիլիսոփա և պատմաբան Ադամ Ֆերգյուսոնն իր համերկրացի փիլիսոփաներից, հատկապես Դեյվիդ Հյումից և Ադամ Սմիթից տարբերվում էր առևտրային նորադարի հանդեպ իր ծանրախոհուն, անգամ իսկ գուժկան հոռետեսությամբ: Եթե Հյումը, որն արդի առևտրային նորադարը համարում էր երանելի և առաքինազարդ, արդյունաբերական նվաճումների, գիտակա՛ն զարթոնքի, ողջախոհությա՛ն արթմնության, մարդկան ժանտ ու դժմիտ կրքերի ընդարմացման, ու փոխարենը՝ մեղմ […]
Զրույցներ ջազի շուրջ #22. Ռիմա Տիգրանյան | Դավիթ Մոսինյան
Ասում են՝ փիլիսոփայությունը մտքի իմպրովիզացիան է, իսկ ո՞րն է այդ իմպրովիզացիոն երաժշտության փիլիսոփայությունը: «Զրույցներ ջազի շուրջ» հաղորդաշարի հաջորդ թողարկման մեջ Ռիմա Տիգրանյանը և փիլիսոփայական գիտությունների թեկնածու Դավիթ Մոսինյանը զրուցում են ջազի և փիլիսոփայության փոխառնչությունների մասին և քննարկում, թե՝ ???? Ո՞րն է ջազի փիլիսոփայությունը. որո՞նք են այդ փիլիսոփայության գաղափարային հենքերը,???? Ի՞նչ գործառույթ ունի ազատության նարատիվը ջազի […]
9. Օսմանյան կայսրությունը Առաջին աշխարհամարտի սկզբում | Վարագ Գեթսեմանեան
???? Ի՞նչ ճակատներով էր պատերազմում օսմանյան բանակը Առաջին աշխարհամարտում։???? Ինչի՞ համար էր ստեղծվել «Թեշքիլաթ-ը մահսուսեն»՝ Հատուկ կազմակերպությունը։???? Ի՞նչ դեր ունեցան Սարիղամիշի ճակատամարտը և Սուեզի գրոհը։???? Ի՞նչ նպատակ էին հետապնդում հայերի նկատմամբ բռնություններն ու տեղահանումները։ Ներկայացնում է պատմաբան Վարագ Գեթսեմանեանը։ «Թուրքագիտություն» գիտակարգը ներառում է դասախոսություններ Թուրքիայի քաղաքական պատմության մասին։ Շարքի դասախոսներն անդրադառնում են Թուրքիայի պատմության՝ մեր […]
Բուն զրույց․ Քաղաքականություններ | Աննա Մինասյան | Հրանտ Խաչատրյան
???? Հայաստանում այսօր գիտությամբ զբաղվելը որքանո՞վ է հեռանկարային։???? Ի՞նչն է խանգարում արտերկրից գիտնականների ներգրավմանը։???? Ի՞նչ է անհրաժեշտ ներառել գիտության զարգացման ռազմավարության մեջ։???? Ինչո՞վ է զբաղվում «YEREVANN» լաբորատորիան։???? Արդյո՞ք մեզ պետք է Ակադեմիական քաղաքը։ «Բուն զրույց․ Քաղաքականություններ» հաղորդաշարում զրուցում են Աննա Մինասյանը և «YEREVANN» լաբորատորիայի տնօրեն Հրանտ Խաչատրյանը։
Լինել քաղաքացի #8․ Մարդու իրավունքներ և ազատություններ
???? Մարդիկ ե՞րբ են սկսել մտորել մարդու իրավունքների և ազատությունների մասին։???? Ինչպե՞ս են այս գաղափարները զարգանում։???? Ի՞նչ փոխվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։???? Որո՞նք են մարդու իրավունքներն և ազատությունները:???? Ի՞նչ է նախատեսված ՀՀ Սահմանադրությամբ: «Լինել քաղաքացի» հաղորդաշարը նվիրված է քաղաքացիական կրթությանը և ժողովրդավարության հիմնասյուների ներկայացմանը: Հաղորդաշարը պատրաստվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
10․ Իսլամական հանրապետության ֆենոմենը և նոր սահմանադրության կազմումը․Իրանագիտություն | Աննա Գևորգյան
???? Ինչպիսի՞ն պիտի լինել Իսլամական հանրապետությունը։???? Նոր սահմանադրության շուրջ ի՞նչ տարաձայնություններ կային։???? Արդյո՞ք Իրանն ուներ ժողովրդավարական ճանապարհով գնալու հնարավորություն։???? Ի՞նչ արդյունքներ գրանցվեցին հանրաքվեից հետո։???? Ինչպե՞ս իշխանությունը կենտրոնացավ հոգևոր առաջնորդի ձեռքում։???? Ինչպե՞ս կանայք արձագանքեցին իրենց իրավունքների սահմանափակմանը։ Ներկայացնում է իրանագետ Աննա Գևորգյանը՝ զերծ մնալով միստիֆիկացումներից և մոլորեցումներից, որոնք բնորոշ են օրիենտալիստական և արևմտակենտրոն պրիզմային, որտեղ Իրանը […]