Play Video
Բուհական կրթության ճգնաժամը թավշյա հեղափոխության համատեքստում. Յուլիա Անտոնյան/ Դավիթ Պետրոսյան

Թավշյա հեղափոխությունը շատ դրական հետևանքներ ունեցավ և մենք ամեն օր ականատես ենք լինում այդ փոփոխություններին հենց համալսարանի ներսում՝ դասախոս-ուսանող հարաբերությունների, ուսանող-ուսանող հարաբերությունների, արժեքների և սկզբունքների փոփոխության համատեքստում: Սակայն մենք համակարգային փոփոխությունների կարիք ունենք, որը դեռևս շատ սուր զգացվում է: Օրինակ՝ ԵՊՀ-ում գոյություն ունեցող հին կարգերը ոչ միայն դեռևս փոփոխման միտում չունեն, այլ ճիշտ հակառակը՝ ամեն ինչ արվում է, որպեսզի այդ հին կարգերը պահպանվեն: Այս միտումները դրսևորվում են թե՛ ամեն գնով պաշտոնները պահելու միջոցով, թե՛ սեփական իշխանությունը պահելու միջոցով և դրա վառ ապացույցն է պրոռեկտորների հայտարարությունները և դրան հաջորդած ստորագրահավաքները:

Այս ամենը խոսում է այն մասին, որ քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն մշակութային փոփոխություններ դեռևս տեղի չեն ունեցել: Չնայած ակնհայտ է, որ դասախոսների շրջանում նույնպես կա բողոք, սակայն շատ մարդկանց մոտ դեռևս սպասողական վիճակ է: Մենք՝ ուսանողներս, չենք մեղադրում այդ դասախոսներին, սակայն պետք է նշեմ, որ մենք ակնկալում ենք և կարիք ունենք դասախոսների ներգրավման: Մենք պետք է հասկանանք, որ բուհական համակարգում պետք է լուրջ փոփոխոխություններ իրականացնել և քայլ առաջ անել՝ հաղթահարելու այդ լճացած պահպանողական համակարգը: Խնդիրն այն է, որ բուհական համակարգում ընդգրկված վարչակազմն արդեն սերտաճել է այդ համակարգին և ի զորու չէ գնալ փոփոխությունների: Այստեղ կարիք է առաջանում փոփոխություններ իրականացնել «ներքևից»:

Դիտեք նաև՝

Search