Play Video
Խորհրդային աշխարհիկացման ծրագիրը. Յուլիա Անտոնյան | Խորհրդային ժառանգություն

Խորհրդային իշխանությունների վերաբերմունքը կրոնի և եկեղեցու նկատմամբ ձևավորվում էին 19 դարի պոզիտիվիստական գիտական հայացքների ազդեցությամբ, էվոլյուցիոնիզմի շրջանակներում, որի գաղափարների կրողները բազմաթիվ գիտնականներ էին /Մորգանը, Թայլորը, Ֆրեզերը, Ռոբերթսոն Սմիթը, և այլոք/: Մարքսը, իր կոմունիզմի տեսությունը ստեղծելիս օգտվել է էվոլյուցիոնիստների գաղափարներից, դրանք դիտարկելով, սակայն, իր սոցիալիստական գաղափարների շրջանակներում, ինչի մասին վկաում է նրա կրոնի մասին հայտնի արտահայտությոնը՝ «Կրոնը ժողովրդի ափիոնն է, կրոնի վերացումը … ժողովրդի իրական երջանկության պահանջն է»: Լենինը զարգացրեց այդ միտքը հետևյալ կերպ՝ «Կրոնական կազմակերպությունները մարքսիզմը միշտ էլ դիտում է իբրև բուրժուական ռեակցիայի օրգաններ, որոնք ծառայում են բանվոր դասակարգի շահագործումն ու թմրեցումը պաշտպանելուն»: Այսինքն բոլշևիկները մարքիստական գաղափարական հարացույցին ավելացրել են նաև եկեղեցու բացառիկ դիրքը, նրա կապը իշխող դասերի հետ և, որպես արդյունք, բոլշևիկյան գաղափարախոսական տարածքում եկեղեցին սկսեց դիտվել որպես դասակարգային թշնամի, իսկ կրոնը՝ դասակարգային թշնամիների գաղափարախոսություն:

Բացի այդ, խորհրդային մոդեռնացման ծրագիրը ներառում էր մի քանի կետեր, որոնք լուրջ հակասության մեջ էին մտնում կրոնի հետ: Նոր խորհրդային տիպի մարդը, որի կերտմանը միտված էր սոցիալիստական գաղափարախոսությունը, չպիտի հույսը դներ կրոնի և եկեղեցու վրա: Նա պետք է հավատար միայն կուսակցությանը ու խորհրդային իշխանություններին ու ամենինչին հասներ իր սեփական ուժերով: Խորհրդային մարդու ամենակարողությունը, անհավատալի ուժն ու կամքը դառնում են դարաշրջանի կարևորագույն խոնրհրդանիշներից մեկը /ֆիլմերի, գրականության, երգերի և թատրոնի միջոցով/: Ոչ եկեղեցու՝ որպես հասարակական և իշխանական ինստիտուտի, ոչ կրոնի՝ որպես աշխարհը բացատրող գաղափարախոսության կարիքը այլևս չկար: Վերածննդի անալոգիայով նոր գաղափարական հարացուցյը կարելի էր կոչել «նեո-հումանիզմ», եթե բոլշևիկյան բռնաճշնշումների ֆոնի վրա այն չար հեգնանք չթվար: Այդ հարացույցի շրջանակներում Խորհրդային իշխանությունները սկսել են 20 դարի դարակազմիկ էքսպերիմենտներից մեկը՝ հանրության ամբողջական աշխարհիկացման և կրոնազերծման ծրագիրը, որը ամերիկյան սոցիոլոգ Փոլ Ֆրյոզը անվանեց ՝ «Աստծուն սպանելու նպատակով դավադրություն» (The Plot to kill God): Այդ ծրագիրը այնուամենայնիվ միատեսակ ու անփոփոխական չէր, այն անցել է մի քանի հետևողական գործընթացների միջով և այն ըստ էության բազմաթիվ առումներից ելնելով կարելի բաժանել երկու հիմնական փուլերի:

Կարդալ զեկույցն ամբողջությամբ՝ Զեկուցման տեքստ. Final

Դիտեք նաև՝

Search