Play Video

🔹Ովքե՞ր էին Հայաստանում 1920 թ․ մայիսի 6-ին կազմված նոր կառավարության անդամները։
🔹Ի՞նչ կարգախոսներով ու կոչերով էին ուղեկցվում աշխատավորների օրվա տոնակատարությունները ՀՀ տարբեր քաղաքներում։
🔹Ի՞նչ հարաբերություններ ունեին Ալեքսանդրապոլի բոլշևիկները և Հայաստանի կոմիտեն՝ Արմենկոմը։
🔹Հայաստանի կառավարությունը ի՞նչ քայլեր էր ձեռնարկում երկրի ներսի բոլշևիկյան ուժերի դեմ։
🔹Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանը հետագայում ի՞նչ է գրում Մայիսյան ապստամբության մասին իր հուշերում։

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հիմնադրվում էր տարածաշրջանային ու միջազգային չափազանց բարդ պայմաններում, ուստի Առաջին Հանրապետության պատմությունը լի է հակասություններով, կողմնորոշման փնտրտուքով, ներքաղաքական պայքարով ու ծանր պատերազմներով։

«Արխիվ. Առաջին Հանրապետություն» հաղորդման մեջ պատմաբան Միքայել Յալանուզյանը ներկայացնում է 1918-1920 թվականների աշխարհաքաղաքական զարգացումներն ու դիվանագիտական ջանքերը, պատերազմներն ու միջազգային պայմանագրերը։

Դիտեք նաև՝

Search