Play Video
Խտրականություն և զգայունության բացակայություն կրթական միջաավայրում. Մ. Հովսեփյան | Ա. Սիմոնյան

Եթե մենք որակյալ ուսուցման պահանջատիրություն ունեայինք, կրկնուսուցման ինստիտուտը կկորցներ իր ողջ արժեքը: Կրկնուսուցման ինստիտուտը գոյանում է կրթության իրավունքի ոչ լիարժեք իրացումից:

***

Հայաստանն անցնում է համընդհանուր ներառական կրթության համակարգի, և այս համատեքստում կարևոր է դիտարկել կրթության ոլորտում խտրականության խնդիրը: Ներառական կրթության գործընթացները շեշտադրում են խմբի շահերը. հրապարակվող ուղեցույցներում ու ձեռնարկներում տեղ չունի անհատի փորձառությունը:
Պետության համար դպրոցը մի գործիք է հետևելու, թե ինչպես են իրացվում երեխայի իրավունքները: Ճիշտ կառուցված կրթահամակարգը պիտի թույլ տա բացահայտել, թե ինչ խնդիրներ ունի երեխան դպրոցում և դրանից դուրս: Այդպիսի համակարգը թույլ կտա նվազեցնել երեխաների՝ սեռական, ֆիզիկական, նաև ընտանեկան բռնությունից տուժելու, երեխային ուղղված ծաղրանքի դեպքերը: Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան նշում է, որ կրթությունը պիտի հիմնված լինի երեք սկզբունքների վրա: Դրանք են երեխայի լավագույն շահը, երեխայի կյանքի և զարգացման իրավունքը և երեխայի՝ կարծիք արտահայտելու իրավունքը: Կրթական համակարգը պիտի լինի երեխայակենտրոն. երեխան նախ և առաջ պիտի իբրև սեփական խնդիրներ ու պահանջներ ունեցող անհատ դիտարկվի:
Մենք կարիք ունենք խտրականության և հավասարության գաղափարները վերաիմաստավորելու և հասարակության մեջ դրանց մասին պատկերացումները արմատավորելու. առանց դրա հնարավոր չէ ներառականությունը:

***

Կրթության մասին խոսակցությունից «դուրս են մնում» հաստատություններում պահվող երեխաներն ու չափահասները: Հոգեբուժարաններում, մանկատներում և այլ հաստատություններում ապրող մարդկանց կրթությունն առհասարակ քննարկման առարկա չի դառնում, կարծես այդ մարդիկ կրթահամակարգի վերահսկողական իրավասությունից դուրս լինեն: Դա վերաբերում է նաև մուրացիկ, աշխատող երեխաներին՝ Երևանի փողոցներում ցերեկն աշխատող երեխաների առկայությունը նորմալիզացված է հասարակության կողմից: Նմանատիպ խնդիր կարելի է տեսնել ազգային փոքրամասնությունների համայնքներում ևս. հարցը կարծես համարվում է համայնքի «ներքին իրավասության» խնդիր:

***

«Ներառական կրթություն» եզրը նեղացվել է ֆիզիկական տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց խմբի սահմաններին: Զարգացման խնդիրներով երեխաները «հավելյալ բեռ» են համարվում կրթական գործընթացի համար:

Դիտեք նաև՝

Search