Play Video
Ի՞նչ ենք ակնկալում կրթական համակարգից. Մհեր Մանուկյան | Արմեն Բեժանյան | Արամազդ Ղալամքարյան

Այսօրվա կրթության համակարգից մեծ սպասելիքներ ունենալը նման է սպասելուն, որ բանտային համակարգում ազատ քաղաքացիներ կկերտվեն: Կրթության համակարգը դարեր շարունակ եղել է պետությունների և կրոնական կառույցների գործիքը, ենթարկվել է խիստ վերահսկողության, մինչդեռ երեխաների կրթման, ապագած քաղաքացու ձևավորման առանցքային հարցն է, թե որքանո՞վ ենք մենք թույլ տալիս, որ երեխան երևույթները հարցի տակ դնելու ունակ լինի:

***

Բոլոր հասարակությունները փորձում են ապագա սերունդներին քաղաքացիներ դարձնել. ապագա քաղաքացիները պիտի ենթարկվեն համակեցության կանոններին և վարքագծերին, աշխատաշուկայի, տնտեսության, քաղաքակրթական կարգի պահանջներին: Հանրակրթության նկատմամբ պահանջները փոփոխված են. փոխվել են կյանքի պայմանները, և հանրակրթության առջև նույնիսկ երեք տասնամյակ առաջ դրված խնդիրներն այսօր այժմեական չեն:

***

Կրթության իմաստը ոչ թե ինչ-որ բան տալն է՝ որպես այդպիսին, այլ ձևավորվող մարդու առջևից խոչընդոտներ հեռացնելը: Եթե պատկերացնենք, որ աշխարհ են գալիս մարդիկ, որոնք ինչ-որ խնդիր ունեն լուծելու այստեղ, ապա մանկավարժի դերն այն է, որ նա ճիշտ կարողանա տեսնել, թե ինչ անհատականություն է իր առջև, և ինչ խնդիր ունի այդ երեխան լուծելու: Քննադատական մտածողությունն, այնուամենայնիվ, պիտի ձևավորվի ուշ դպրոցական տարիքում, երբ երեխան ինքն է սկսում հարցի տակ դնել շրջակա աշխարհը:

Դիտեք նաև՝

Search