Play Video
Հասան ալ-Բաննա

Մուսուլմանական երկրների հակագաղութատիրական շարժումները բերեցին ազգային ոգու ձևավորմանը: Թարգմանչական ծավալուն գործունեություն էր իրականացվում, հասանելի էին դառնում ֆրանսիական լուսավորական գրականության նմուշները: Ամրապնդվում էին կապերը եվրոպական միջավայրի հետ, և գաղափարների փոխանակման գործընթացը բերեց ազգային մտածողության զարթոնքի: Եգիպտոսում ազգայնական շարժման ներքո ձևավորվում են կուսակցություններ, նոր գաղափարները բերում են ապստամբությունների:
1928թ. Իսմայիլիայում ստեղծվում է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը, որը հաճախ նույնացվում է մուսուլմանական ֆունդամենտալիզմի հետ: Հասան ալ-Բաննան ծագում էր ավանդապահ միջավայրից, սակայն ժամանակի ընթացքում կրում է սուֆիական ազդեցությունը: Հասան ալ-Բաննան և իր շրջապատն, ի տարբերություն կուսակցական շարժումների, Եգիպտոսի ժողովրդի փրկությունը տեսնում էին իսլամում: Ժողովուրդն իր միասնությունը պիտի գիտակցեր՝ տարանջատվելով այլահավատներից: Ըստ ալ-Բաննայի կառավարիչը պիտի ենթարկվեր ումմային, իսկ իշխանության գործունեությունը պիտի քննվեր Ղուրանի հիման վրա: Ալ-Բաննան պնդում էր, որ Եվրոպան մուսուլմաններից է ստացել առաջիմական գաղափարների և մշակույթի մեծ մասը, սակայն, իսլամական աշխարհի անկման պատճառները տեսնում էր ոչ թե իսլամի անկման, այլ հենց եվրոպացիների դարավոր բռնի գաղթարարական քաղաքականության մեջ:

Դիտեք նաև՝

Search