🔹Ինչքա՞ն հաճախ է ապատեղեկատվությունը լինում միտումնավոր սննդի անվտանգության ոլորտում։
🔹Իրազեկման ի՞նչ գործիքներ ունի տեսչական այս մարմինը, և արդյո՞ք բավարար են դրանք։
🔹Ի՞նչ տվյալներ է պետք տրամադրել տեսչական մարմնին, որ սննդի վերահսկողության գործընթաց սկսվի։
🔹Արդյո՞ք երեխաների մոտ կա հետաքրքրություն սննդի անվտանգության ոլորտի շուրջ։
Զրուցում են Մանե Մադոյանը, Գևորգ Պողոսյանը և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը։
«ԴիզԲիզը» փոդքասթ է բիզնես միջավայրում ապատեղեկատվության տարածման հետևանքների և դրանց կառավարման գործիքների մասին։ Հաղորդակցության ոլորտի հետ առնչվող տարբեր դերակատարների` հանրային կապերի պատասխանատուների, լրագրողների, իրավաբանների, գործարարների, մարքեթինգի փորձագետների հետ քննարկումներ, որոնք հիմնված են իրական փորձառության և արձանագրված դեպքերի ուսումնասիրության վրա։