🔹 Ո՞րն է ապատեղեկատվության և տեղեկատվության սահմանը։
🔹 Ինչպիսի՞ն է բիզնես հաղորդակցության մակարդակը Հայաստանում։
🔹 Իմիջային գովազդ․ ո՞ր բիզնեսը կարող է իրեն նման բան թույլ տալ։
🔹 Արդյո՞ք բիզնեսները ապատեղեկատվությունն օգտագործում են որպես գործիք։
🔹 Բիզնես միջավայրի էթիկայի կարևորությունը։
Զրուցում են Մանե Մադոյանը, Գևորգ Պողոսյանը և հաղորդակցության, հասարակայնության հետ կապերի և մարքեթինգի փորձագետ Սիրանուշ Գյուրջինյանը:
«ԴիզԲիզը» փոդքասթ է բիզնես միջավայրում ապատեղեկատվության տարածման հետևանքների և դրանց կառավարման գործիքների մասին։ Հաղորդակցության ոլորտի հետ առնչվող տարբեր դերակատարների` հանրային կապերի պատասխանատուների, լրագրողների, իրավաբանների, գործարարների, մարքեթինգի փորձագետների հետ քննարկումներ՝ հիմնված իրական փորձառության և արձանագրված դեպքերի ուսումնասիրության վրա։