🔹 Ի՞նչ հետևանքների բերեց բոլշևիկների «Հաշտության մասին դեկրետը»:
🔹 Ի՞նչ էր նախատեսում Անտանտի երկրների միջև կնքված` Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագիրը:
🔹 Հեղափոխությունից հետո ի՞նչ իրավիճակ էր տիրում Անդրկովկասում:
🔹 Ի՞նչ ելքեր էր փնտրում հայ քաղաքական վերնախավը:
🔹 Ի՞նչ տարբերություններ կային արևմտահայերի և արևելահայերի քաղաքական օրակարգում:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը հիմնադրվում էր տարածաշրջանային ու միջազգային չափազանց բարդ պայմաններում, ուստի Առաջին Հանրապետության պատմությունը լի է հակասություններով, կողմնորոշման փնտրտուքով, ներքաղաքական պայքարով ու ծանր պատերազմներով։
«Արխիվ. Առաջին Հանրապետություն» հաղորդման մեջ պատմաբան Միքայել Յալանուզյանը ներկայացնում է 1918-1920 թվականների աշխարհաքաղաքական զարգացումներն ու դիվանագիտական ջանքերը, պատերազմներն ու միջազգային պայմանագրերը։