Play Video

🔹ԱՄՆ-ի՝ Հայաստանի մանդատը ստանձնելու մասին լուրերը ինչպե՞ս ընդունվեցին հայերի շրջանում։
🔹1919 թ․ օգոստոսի 7-ի կառավարության ծրագրում ի՞նչ կետերի է անդրադառնում ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը։
🔹Ինչո՞ւ էր Հայաստանին անհրաժեշտ բարիդրացիական հարաբերություններ հաստատել հարևան պետությունների հետ։
🔹Ի՞նչ հիմնական խնդիրներ պետք է լուծեր Փարիզի վեհաժողովի կողմից Հայաստանի բարձրագույն կոմիսար նշանակված Հասկելը։
🔹Ի՞նչ առաքելություն ուներ գեներալ Ջեյմս Հարբորդի ղեկավարած փաստահավաք խումբը։

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հիմնադրվում էր տարածաշրջանային ու միջազգային չափազանց բարդ պայմաններում, ուստի Առաջին Հանրապետության պատմությունը լի է հակասություններով, կողմնորոշման փնտրտուքով, ներքաղաքական պայքարով ու ծանր պատերազմներով։

«Արխիվ. Առաջին Հանրապետություն» հաղորդման մեջ պատմաբան Միքայել Յալանուզյանը ներկայացնում է 1918-1920 թվականների աշխարհաքաղաքական զարգացումներն ու դիվանագիտական ջանքերը, պատերազմներն ու միջազգային պայմանագրերը

Դիտեք նաև՝

Search