Ինչպիսի՞ դրական ազդեցություն է ունեցել երեխաների համար երիտասարդ մասնագետների ներկայությունն իրենց դպրոցում ու համայնքում։ Ինչպե՞ս է փոխվել երիտասարդ մանկավարժների կյանքը նոր միջավայրի և նախաձեռնությունների պայմաններում։ «Ուսուցիչը» շարքի չորրորդ ֆիլմի հերոսն է Սիս գյուղում աշխատող ուսուցիչ Անահիտ Վահանյանը:
Ֆիլմաշարը պատմում է «Դասավանդի՛ր, Հայաստան» նախագծի շրջանակներում Հայաստանի տարբեր բնակավայրերում դասավանդելու գնացած երիտասարդ ուսուցիչների, նրանց առօրյայի, աշխատանքի ու հետաքրքրությունների մասին։