Play Video
7. Մանկավարժություն. Էքսպերիմենտալ ուսուցում | Հռիփսիմե Խանզադյան

Էքսպերիմենտալ ուսումնառությունը մասնակցային, ներգրավող գործընթաց է, որի ընթացքում աշակերտները նոր բան են սովորում ինչ-որ մի փորձ անելու ընթացքում` զուգահեռ վերլուծելով, թե ինչ արեցին և ինչու: Այս ուսումնառության ոճը խթանում է ավելի կայուն գիտելիք, քաղաքացիական ակտիվ ներգրավվածություն, մշակութային իրազեկվածություն, անձնային, մասնագիտական և այլ հմտությունների, կարողությունների զարգացում:

Դեռևս մ.թ.ա 350 թվականին Արիստոտելը նշել էր, որ ինքն իր ուսանողների, աշակերտների հետ սովորում է ինչ-որ մի բան անելու ընթացքում: Սակայն էքսպերիմենտալ ուսումնառությունը որպես նորարական կրթական մոտեցում ձևավորվել է 1970-ականներին հայտնի մանկավարժ, փիլիսոփա, սոցիալական հոգեբան Դեյվիդ Կոլբի կողմից:

Կոլբի փորձառության միջոցով ուսուցման շրջափուլը (1984) կարելի է համարել կրթական ծրագրի նախագծման հիմքերից մեկը։ Հենվելով Դյուիի, Լևինի եւ Պիաժեի հետազոտություններ վրա՝ Դեյվիդ Կոլբը ենթադրեց, որ ուսուցումը ներառում է չորս գործընթացներից բաղկացած շրջափուլ, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, որպեսզի ուսուցումն ամբողջական լինի:

Կոլբի շրջափուլի 4 փուլերն են`

  • Կոնկրետ կենսա(փորձ)։ Անմիջական, կոնկրետ փորձառություն (concrete experience). ցանկացած մարդ պետք է արդեն ունենա որոշակի (կենսա)փորձ այն ոլորտում, որում ցանկանում է սովորել։
  • Ռեֆլեքսիվ դիտարկում։ Դիտարկում եւ ռեֆլեքսիա կամ մտավոր դիտարկում (observation and reflection). այս փուլը նախատեսում է մարդու կողմից իր ունեցած փորձի եւ գիտելիքների շուրջ խորհում եւ վերլուծություն։
  • Վերացական հասկացությունների եւ մոդելների ձևավորում (forming abstract concepts). այս փուլում կառուցվում է որոշակի մոդել, որը նկարագրում է ստացված տեղեկատվությունն ու փորձը։ Գեներացվում են գաղափարներ, կառուցվում են փոխհարաբերություններ, ավելանում է նոր տեղեկություն առ այն, թե ինչպես է այդ ամենն աշխատում։
  • Ակտիվ փորձարկում (testing in new situations). վերջին փուլը ներառում է ստեղծված մոդելի կամ հասկացության կիրառելիության փորձարկում։ Այդ փուլի արդյունքը անմիջական նոր փորձն է։ Այնուհետև, ուսուցման շրջանը փակվում է և սկսվում է նոր շրջափուլ, կամ կարելի է ասել այն զարգանում է շրջափուլային նոր պարույրով։

Դիտեք նաև՝

Search