«Նախկինները» հաղորդաշարի շրջանակներում զրուցում են նախկին պատգամավոր Միքայել Զոլյանը և 2018-2020 թվականներին Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը։
- Պաշտոնի ստանձման մանրամասները․ ո՞րն էր անկախության գրավականը;
- Ինչո՞վ է զբաղվում Բարձրագույն որակավորման կոմիտեն;
- Արդյո՞ք կան բացեր ԲՈԿ-ի գործունեությունը կարգավորող օրենսդրության մեջ;
- ԲՈԿ-ի համար ընդունելի գիտական հանդեսների ցուցակ․ ինչու՞ դուրս մնաց Մատենադարանի տարեգիրքը;
- Ինչպե՞ս հաղորդակցվել սկանդալ փնտրող մամուլի հետ;
- ԲՈԿ-ը գիտությունը կառավարելու օպտիմա՞լ ձև է․ արդյո՞ք ԲՈԿ-ի գործառույթների փոխանցումը համալսարաններին կավելացնի կոռուպցիոն ռիսկերը;
- Ինչու՞ է Հայաստանում այդքան տարածված գրագողությունը․ արդյո՞ք դա մշակութային երևույթ է;
- Ինչպե՞ս պայքարել գրագողության դեմ․ Դիսերնետի օրինակը Ռուսաստանում;
- Արդյո՞ք գրագողության հարցը պետք է լուծվի պետական համակարգի, թե՞ գիտական համայնքի կամ հասարակական կազմակերպությունների միջոցով;
- Անհրաժեշտ է գիտական միջավայրի օդափոխություն․ միջազգային համագործակցության կարևորությունը։
Հաղորդաշարի նպատակն է հասկանալ պետական համակարգի աշխատանքի տրամաբանությունը, քաղաքականությունների մշակման գործընթացը և օժանդակել քաղաքացիական հասարակությանն առավել արդյունավետ ջատագովություն իրականացնելու գործում։
Սույն հոլովակը ստեղծվել է «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Նյութի բովանդակությունը միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն ու Բուն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները։