«Երեխաները և կենդանիները» թեմայի շուրջ զրուցում են Հերմինե Ստեփանյանը և «Կենտավր» կենտրոնի ու կացարանի հիմնադիր Հասմիկ Հովհաննիսյանը։
- Ի՞նչն է պատճառը, որ երեխաները փոքր հասակում շատ մտերիմ են կենդանիների հետ, սիրում են նրանց հետ շփվել;
- Արդյո՞ք կենդանիներից վախը սոցիալական երևույթ է․ ինչպե՞ս է այն առաջանում և որքանո՞վ է կապված մեծերի վախերի հետ;
- Ինչպե՞ս կարելի է կենդանիներից վախը հաղթահարել․ անիմալաթերապիա և կենդանիների «մարդկայնացում»;
- Ինչի՞ հետ է կապված կենդանիների նկատմամբ երեխաների ագրեսիվ վերաբերմունքը;
- Արդյո՞ք կան կենդանիների հետ շփման մշակութային առանձնահատկություններ, և արդյո՞ք հայերն ավելի քիչ են սիրում կենդանիների, քան օրինակ՝ եվրոպացիները;
- Ի՞նչ է նշանակում կենդանուն սիրել, արդյո՞ք բոլոր կենդանիները սիրում են ֆիզիկական շփում, և արդյո՞ք արգելոցներն ու կենդանաբանական այգիները կենդանիների նկատմամբ սիրո արդյունք են;
- Արդյո՞ք կյանքի տևողությունն ավելի կարևոր է, քան կյանքի որակը;
- Ի՞նչ է կենդանիների միջոցով իրականացվող թերապիան;
- Ինչպե՞ս կենդանիների հետ շփումը դարձնել ավելի համատարած, և ի՞նչ ազդեցություն դա կարող է ունենալ երեխաների էմոցիոնալ զարգացման վրա: