Հանրակրթական ոլորտում հումանիտար և հասարակագիտական առարկաների դասավանդման խնդիրների շուրջ զրուցում են Աղասի Թադևոսյանը և «Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը։
- Դպրոցում պատմության ուսուցման խնդիրները․ արդյո՞ք դասագիրքը բավարարում է երեխայի հետաքրքրասիրությունը;
- Կիսագիտական դասագրքեր․ քաղաքական պատմություն՝ զուրկ քաղաքագիտական հայացքից;
- Պատմությունը դասավանդում ենք այնպես, կարծես թե դեռևս պետություն չունենք․ ուսուցիչների սիրելի թեմաները՝ հայդուկային շարժում և ազգային-ազատագրական պայքար;
- Կրթության բոլոր մակարդակներում պատմությունը մատուցվում է ոչ թե որպես գիտություն, այլ առասպելաբանություն կամ հայրենասիրության ճյուղ․ ինչպե՞ս դուրս գալ «մանկավարժ-աշակերտ-բուհ» փակ շղթայից;
- Պատմական ակտիվ մտածողության տեսություն․ պատմությունը՝ որպես մտածողության հմտություններ զարգացնելու միջոց;
- Հնարավոր լուծումներ՝ դասագրքերից անցում ուսուցման այլ միջոցների՝ աղբյուրային նյութերի, պատրաստի դասապլաններ, կոնտեքստային նյութեր ուսուցիչների համար;
- Պատմությունը՝ հասարակագիտական գրագիտության և ինքնաճանաչողության գործիք․ պետք է ձևավորել դիմադրելու ընդունակ քաղաքացի;
- Պատմությունը մեկ անձի գիտություն չի․ արդյո՞ք Հայաստանում պատմությունը տարբեր տեսանկյուններից է ուսումնասիրվում;
- Ինչպե՞ս ներգրավել պատմության ֆակուլտետի ուսանողներին հետազոտական աշխատանքների մեջ:
Ծրագիրն իրականացվում է «:Բուն» հիմնադրամի կողմից «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է միայն ստեղծողը։ Հաղորդման ընթացքում արտահայտված տեսակետները/ բովանդակությունը կարող են չհամընկել Շվեդիայի կառավարության տեսակետների հետ։ «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ։