Ինչպիսի՞ դրական ազդեցություն է ունեցել երեխաների համար երիտասարդ մասնագետների ներկայությունն իրենց դպրոցում ու համայնքում։ Ինչպե՞ս է փոխվել երիտասարդ մանկավարժների կյանքը նոր միջավայրի և նախաձեռնությունների պայմաններում։ «Ուսուցիչը» շարքի իններորդ ֆիլմի հերոսն է Մեղրու Շվանիձոր գյուղում աշխատող ուսուցիչ Արմինե Աթոյանը։
Ֆիլմաշարը պատմում է «Դասավանդի՛ր, Հայաստան» նախագծի շրջանակներում Հայաստանի տարբեր բնակավայրերում դասավանդելու գնացած երիտասարդ ուսուցիչների, նրանց առօրյայի, աշխատանքի ու հետաքրքրությունների մասին։