Play Video

🔹Ո՞ր ժամանակաշրջաններում են ձևավորվել հնդեվրոպական լեզուները, որո՞նք են ամենահին լեզուները, արդյո՞ք բոլոր այդ լեզուները գոյատևում են մինչ օրս։
🔹Ինչպե՞ս են նախաքրիստոնեական իրողությունները գոյատևել քրիստոնեական միջավայրում։
🔹Ի՞նչ ընդհանրություններ կան հեթանոսական Տիր աստծու և քրիստոնեական Սբ․ Կարապետի, Անահիտ աստվածուհու և Մարիամ Աստվածածնի միջև։
🔹Ինչպե՞ս էր արտահայտվում բնական երևույթների հանդեպ պաշտամունքը հայկական ծեսերում։
🔹Արեգակի և Լուսնի պաշտամունքի մասին հայալեզու ի՞նչ տեքստային վկայություններ կան։

Հայոց լեզվի պատմության շուրջ զրույցների այս շարքն արծարծում է մարդկանց ամենաշատ հետաքրքրող հարցերը՝ որտեղի՞ց է ծագել հայոց լեզուն, քանի՞ տարեկան է այն, ինչպե՞ս է փոխվում ու զարգանում, ինչպե՞ս պետք է իրար հետ գոյակցեն արդի գրական ու խոսակցական լեզուները և այլն:

Լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանը բանասիրական կրթությունն ստացել է Վանաձորի պետական համալսարանում, դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Նիդերլանդներում՝ Լեյդենի համալսարանում, ապա հետազոտական աշխատանքներ է կատարել և/կամ դասախոսել է Լեյդենի, Միչիգանի, Լոս Անջելեսի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Սորբոնի, Պավիայի, Միլանի, Մոսկվայի, Երևանի, Վանաձորի և այլ համալսարաններում և Վիեննայի ու Բեռլինի ակադեմիական ինստիտուտներում։ Միջազգային գիտական հանրությանը լավ ծանոթ է իր երկու ընդարձակ ստուգաբանական բառարաններով և մի քանի տասնյակ հոդվածներով։

Դիտեք նաև՝

Search