Play Video

Քաղաքական թվաբանություն հասկացության առաջին հեղինակը անգլիացի  Ջոն Գրաունդն էր, որն ուսումնասիրեց և 1662թ. հրատարակեց իր աշխատությունը՝ շուրջ 33 տարվա տվյալներ բնակչության մահացության գրանցման, և տվեց 384 հազ. բնակչություն ունեցող, 17-րդ Լոնդոնի պատկերը: Նա է նկատել այն կարևոր օրինաչափությունները, որ մենք մինչև հիմա էլ գիտենք ու օգտագործում ենք: Օր.՝ ծնունդների մեջ սեռերի հարաբերակցությունը (ավելի շատ տղաներ են ծնվում, թե աղջիկներ), մարդկանց կյանքի սպասվող տևողության հասկացությունը:

Արթուր Բոուլին համարվում է պատահական ընտրանքի հիմնադիրը: Եթե մենք ունենայինք սոցիոլոգիական աստվածների դամբարան, ապա պատահական ընտրանքի սկզբունքը հաստատ այդտեղ տեղ կգտներ, որովհետև ամբողջ սոցիոլոգիան հիմնված է պատահականության գաղափարի հաշվի առնելու կարևորության վրա: Այսինքն, երբ մենք գնում ենք ինչ-որ մի հետազոտություն կատարելու, մեզ ինֆորմացիա տվող հարցվողների ընտրությունը լինում է ըստ պատահականության սկզբունքի: Սա նշանակում է, որ հասարակության մեջ յուրաքանչյուր անդամ ունի հավասար հավանականություն՝ հայտնվելու մեր հարցման տիրույթում: Սա սոցիոլոգիայի դեմոկրատական սկզբունքն է. մենք չունենք տարբերակված մոտեցում հասարակության տարբեր անդամների նկատմամբ: Սրանով իսկ սոցիոլոգիան փորձ է անում ապահովել օգյեկտիվությունն ու ծավալների հիման վրա ներկայացուցչականությունը: Այսինքն դու ուսումնասիրում ես այն միավորները, որոնք պատահականորեն հայտնվել են քո ընտրանքում որոշակի բանաձևերի հիման վրա և, ելնելով ծավալի որոշակի կանոններից, ուսումնասիրելով ինչ-որ մասը՝ կարողանում ես որոշակի հավանականությամբ դատողություն անել ամբողջի վերաբերյալ:

1912թ. Բոուլին պատահականության սկզբունքով իրականացրեց իր մի հետազոտությունը: Ուսումնասիրությունն անցկացվում էր անգլիական մի քաղաքում, ուսումնասիրում էր աղքատության երևույթը, 18 հազ. տնային տնտեսությունից ընտրել էր 840-ը, 1/20 հարաբերակցությամբ, և փորձ էր արել այդ 840-ի ուսումնասիրությամբ անել դատողություն 18 հազ. տնային տնտեսության մասին: Երբ նրան սկսեցին մեղադրել, թե ինչքանով է քո ասածը վերաբերում ամբողջին, երբ դու ուսումնասիրել ես ընդամենը մի մասը, այս առողջ քննադատությունը օգնեց նրան, որպեսզի Բոուլին կարողանա հաշվարկել նաև այն սխալի չափը, որ թույլ է տվել 840-ի ուսումնասիրության ժամանակ և ցույց տալ, որ սխալներն աննշան են:

Գրականության ցանկ

1. Лапин Н.И. История эмпирической социологии. Эмпирическая социология в Западной Европе, Издательский дом ГУ ВШЭ, Москва 2004, 383 с.

2. Беляева Л. А. История эмпирической социологии. Эмпирическая социология в России и Восточной Европе, Москва: ГУ-ВШЭ, 2004, 406 с.

3.George RitzerDouglas J. Goodman, Modern Sociological Theory, McGraw-Hill Higher Education, 2008 – Schools of sociology– 526 pages

Դիտեք նաև՝

Search