Play Video

Վեբերի հիմնական ներդրումը այն էր, որ գտնում էր՝ սոցիոլոգիան պետք է ուսումնասիրի սոցիալական գործողությունները: Առանձնացնում էր չորս տիպի գործողություն.
1) Նպատակառացիոնալ գործողություն, երբ ակտորը հստակ պատկերացնում է՝ ինչ նպատակներ ունի և փորձում է նպատակներին հասնել նվազագույն ծախսերով:
2) Արժեքառացիոնալ գործողություն, երբ գործողության շարժառիթը որոշակի արժեքի հասկացումն է՝ այն դրականի հասկացումը, որին մենք փորձում ենք հասնել, սակայն գործողությունները պլանավորվում են ռացիոնալության հիմքով՝ փորձ անելով նվազագույնի հասցնել արժեքառացիոնալ գործողության վրա ծախսվող ժամանակն ու ռեսուրսները:
3) Ավանդական գործողություն, որը հիմնված է սովորույթի վրա:
4) Աֆեկտիվ գործողություն, որը հիմնված է զգացմունքների վրա:

Շատ հեղինակներ մեղադրել եմ նրան նացիստական ռեժիմի համար բարենպաստ տեսական մոդել ստեղծելու համար: Ճիշտ է, Վեբերը մահացել է 1920թ., սակայն այնուհետև Գերմանիայում 30-ականներին իշխանության եկավ Ադոլֆ Հիտլերը և իր իշխանության տիպով շատ բաներով կրկնեց խարիզմատիկ իշխանության տեսական մոդելը: Խարիզմատիկ իշխանությունը որոշակի վառ անհատականության իշխանությունն է, որը ենթարկեցնում է իրեն հասարակությանը՝ հիմնվելով հենց իր՝ առաջնորդի հատկանիշների վրա: Այստեղ իշխանությունը կառուցվում է անձնավորված հարաբերությունների հիման վրա, սակայն ամբողջ իշխանությունը պահվում է կոնկրետ անձի գոյության հիմքի վրա: Այսինքն եթե չկա անձը, ապա կասկածի տակ է դրվում ամբողջ իշխանությունը:

Ի տարբերություն ավանդական իշխանության, որտեղ իշխանություն ունեցող անձը կարևորվում է այնքանով, որ ինքն այդ ավանդույթի ուժով իշխանությունը կրողն է: Նա կարող է լինել բացարձակապես անտաղանդ մի անձնավորություն, բայց քանի որ ինքը թագաժառանգ է, ապա նա ունի այդ իշխանությունը: Խարիզմատիկ իշխանության դեպքում հակառակն է, դու պետք է ունենաս այն հատկանիշները, որոնք կբերեն հասարակությանը կամ ամբոխին քեզ ենթարկվելու ցանկությանը:

Վեբերը գտնում էր, որ լեգալ իշխանությունը չունի այն լեգիտիմության ուժը, ինչն ունեն ավանդական և խարիզմատիկ իշխանությունները: Այսինքն օրենքի լեգիտիմությունը ինքնին բավարար չի, որպեսզի դու կայուն իշխանություն ունենաս: Դրա համար անհրաժեշտ է, որ լեգալ իշխանությունը ամրապնդվի երկրորդային որոշակի լեգիտիմությամբ, որը կարող է լինել ավանդականը կամ խարիզմատիկը, և այստեղ նա առաջ էր քաշում ընտրված առաջնորդ ունենալու գաղափարը:

Ըստ Վեբերի՝ երբ մարդը դառնում է կուռք, ապա նրա գաղափարներին հղում անելը կարող է լինել սեփական ոչ  գրագիտությունը կամ սակավ գրագիտությունը  քողարկելու միջոց:

Վեբերն իր հետևորդների պես դոգմատիկ չէր, ինչը կարելի է նշել ցանկացած տեսության ու հետևորդների պարագային, հետևորդները միշտ ավելի դոգմատիկ են:

Գրականության ցանկ

  1. Max Weber, Economy and Society. Edited by Guenther Roth and Claus Wittich. New York: Bedminister Press, 1968, vol. 1., pp.3-38.
  2. Max Weber, Sociology of Rulership and Religion
    Edited by Moriyuki Abukuma.
  3. Max Weber, Wirtschaft und Gesellschaft, part III
  4. 61, chs. 22, 27-30.
  5. Max Weber, Objectivity in Social Science and Social Policy
    In: Edward A. Shils and Henry A. Finch (eds.) The Methodology of the Social Sciences.
  6. Max Weber Politik als Beruf, Gesammelte Politische Schriften (München 1921, pp. 396-450. Originally a speech at Munich University, 1918, published in 1919 by Duncker & Humboldt, Munich.
  7. Max Weber, Wissenschaft als Beruf, Gesammelte Aufsätze zur Wissenschaftslehre (Tübingen, 1922), pp. 524-55. Originally a speech at Munich University, 1918, published in 1919 by Duncker & Humboldt, Munich.
  8. Max Weber, The Protestant Ethic and the Spirit of Capitalism. New York: Scribner’s Press, 1958

Դիտեք նաև՝

Search