Play Video

Ի՞նչ է ասում Դելյոզն իր «Կապիտալիզմը և կոդերը» դասախոսությունում: Նա ասում է, որ հասարակությունը ոչ այլ ինչ է, քան որոշակի մարմին, որով ընթանում են հոսքեր: Հոսքերի և՛ աղբյուրը, և՛ վերջնական նշանակետը, այսինքն հոսքերի կրողն ու ստացողը մարդն է: Հասարակությունը կարիք ունի կոդավորելու այդ հոսքերը, օր.՝ վերցնենք կամայական մարդու, ով ունի մազեր, ապա կարող ենք դիտարկել, թե ինչպիսի էվոլյուցիա է ապրում նրա սանրվածքը: Ըստ Դելյոզի՝ կյանքի ինչ-որ փուլում (եթե խոսում ենք իգական սեռի անձնավորության մասին) նա ունի սանրվածք, որը բնութագրում է չամուսնացած կնոջը՝ օրիորդին, կարող է ունենալ սանրվածք՝ բնութագրող ամուսնացած կնոջը և կարող է ունենալ սանրվածք, որը բնութագրում է այրուն: Իհարկե, այդ սանրվածքներն այժմ այնքան են խառնվել, որ Դելյոզի այս պատկերացումները՝ ըստ սոցիալական ստատուսի ունեցած սանրվածքի, մի փոքր հնացած կարող են դիտվել, բայց անգամ այդ դեպքում, երբ մենք ունենք մարդ, որը կրում է իր սոցիալական ստատուսին հասարակական ընկալման մեջ չհամապատասխանող սանրվածք, միևնույն է, մեր կողմից նրա ընկալումը գնում է այդ սանրվածքի անհամապատասխանության ընկալման միջոցով: Այսինքն, միևնույն է, մենք կոդավորում ենք սանրվածքը՝ որպես մի բան, որը պիտի բնութագրեր այդ այլ սոցիալական ստատուսն ունեցողին և նրան ընկալում ենք մի մարդ, որը փորձում է խախտել այդ կոդային համակարգը՝ վերցնելով մի կոդ՝ չհամապատասխանող իր խմբին:

Հասարակությունը ոչ թե սարսափի մեջ է ընկնում ինչ-որ բանի դատարկությունից կամ ավելցուկից, այլ նրանից, որ ինքը չի կարողանում կոդավորել: Շտապ պետք է հասկանալ, թե ինչ մարդիկ են դրանք, և կա այլ ճանապարհ՝ ոչնչացնել այդ մարդկանց. չկան անհասկանալի այդ կոդի  կրողները, չկա պրոբլեմը: Դելյոզի կարծիքով կապիտալիզմը առաջ եկավ այն ժամանակ, երբ հասարակական համակարգը չկարողացավ կոդավորել որոշ հոսքեր…

Գրականության ցանկ

1. Анти-Эдип: Капитализм и шизофрения / Ж. Делез, Ф. Гваттари; пер. с франц. и послесл. Д. Кралечкина; науч. ред. В. Кузнецов. — Екатеринбург: У-Фактория, 2007. — 672 с. (Philosophy). — Перевод изд.:Capitalisme et schizophrénie. L’Anti-Œdipe / Gilles Deleuze, Felix 

Դիտեք նաև՝

Search