Play Video

90-ականների վերջին Ինդոնեզիայում երկու տասնհինգամայա զույգ եղբայրներ իրականացրեցին ռազմական հեղաշրջում, ճիշտ է, կարճատև էր, բայց ամեն դեպքում կար սերնդային բախում՝ իր բոլոր ակնհայտ դրսևորումներով. բանակը կազմել էին բացառապես դեռահասներից կամ մինչև 25 տարեկան շեմից: Այս ասպեկտում եթե բերենք մեր սերնդային համակեցության նորմը քաղաքականության դաշտ, մեզանում կարծես թե ամեն ինչ գծված է ու հստակ. խորհրդային ժառանգությունը իր տիպաբանությամբ ու գերիշխող մեխանիզմներով, մի քիչ տերմիններն են փոխված հոկտեմբերիկ-նոյեմբերիկի, շուտով երևի դա էլ կվերականգնվի, կա աստիճանակարգ, որ կլանում է հասարակության քիչ թե շատ մտածող խավին, որն ինչ-որ տեղ գրագետ է, բերում է դրան իշխող կուսակցության դաշտ և հերթականությամբ աստիճաններով անցկացնում: Մեխանիկորեն կոնֆլիկտը չի կայանում: Ինքը հասկանում է՝ սպասեմ, ես կհասնեմ սրան, սպասեմ, կհասնեմ նրան, և, չկայանալով հանդերձ, հասարակությունը գնում է դեպի դեգրադացիա:

Երևանը մի տարածք է, որտեղ մարզերից հայտնված երիտասարդները ազատ են հիերարխիկ կառույցների ճնշումներից, այստեղ կարողանում են հակադրվել ոչ ազգակից, ոչ ավանդական ավտարիտետ մարդկանց, այստեղ փորձում են կայանալ, հետո այդ փորձը, որ իրենք կարող են ինչ-որ մեկին հակադրվել, գնում են ու կիրառում ընտանիքում, համայնքում, իրենց մարզում, որովհետև հաջողություն են ունեցել և արդեն որոշակի ինքնավստահություն են ձեռք բերել:

Երիտասարդները կարող են հենց այնպես էլ հակադրվել ծնողներին: Հոգեբաններն ասում են, որ սա նորմալ է, նույնիսկ կարևոր պայման է, որպեսզի ձևավորվի ինքնուրույն սուբյեկտ, ինքնուրույն քաղաքացի, նույնիսկ եթե սխալ է հակադրվում, որովհետև մարդը կարող է միայն իր սխալների վրա սովորել, դա ամենալավ ճանապարհն է: Դասական այն մեկնաբանությունը, թե խելոքները սովորում են ուրիշների սխալների վրա, դրանք հարաբերական բնույթ ունեն, միևնույն է, մարդը, ինչպես օրինակ՝ խաղի դեպքում, ինքը խաղալով է սովորում, ուրիշի խաղին նայելով, ֆուտբոլ նայելով ֆուտբոլ խաղալ չես սովորի, թենիս նայելով թենիս չես սովորի, ինքդ պետք է խաղաս:  

Դիտեք նաև՝

Search