Play Video

Ահաբեկչությունը հանդիսանում է ժամանակակից անվտանգության համակարգերի գլխավոր սպառնալիքներից մեկը։ Դեռ ավելին, ժամանակակից անվտանգության համակարգերը վերանայվել և վերափոխվել են՝ որպես պատասխան այն մարտահրավերների, որոնք ստեղծել են ժամանակակից աշխարհում տեղի ունեցող տարբեր ահաբեկչական դրսևորումներ։ Վստահորեն կարող ենք նշել, որ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական ակտը հանդիսանում է հենց այն ելակետային պահը, երբ ողջ աշխարհում ահաբեկչությունը սկսում է ընկալվել որպես լրջագույն խնդիր։

Ահաբեկչության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների շրջանում չկա միանշանակ մոտեցում ահաբեկչության սահմանմանը։ Այսօր մեզ հայտնի են ավելի քան 400 տարբեր սահմանումներ, որոնք տեղ են գտել գիտական գրականության մեջ, ինչպես նաև տեղական և միջազգային իրավական ակտերում։ Ընդհանրական առումով՝ ահաբեկչությունը կարող ենք սահմանել որպես բռնության կամ բռնության կիրառման սպառնալիքի միջոցով քաղաքական որոշումների ընդունման վրա ներգործելու ռազմավարություն։ Ահաբեկչության հիմնական բաղկացուցիչներն են՝

  • քաղաքական դրդապատճառներ և նպատակներ,
  • պահանջներ,
  • սոցիալական հիմք՝ որոշակի աջակիցների բանակ,
  • սիմվոլիզմ,
  • ուղերձ,
  • հստակ հասցեատեր։

Այսինքն՝ կան մի շարք հատկանիշներ, որոնց միջոցով կարող ենք ահաբեկչությունը տարբերակել այլ բնույթի քաղաքական բռնությունից կամ քաղաքական սպանությունից։

Չնայած գործադրվող ջանքերին, ահաբեկչության դեմ պայքարը դեռևս չի կարող բավականաչափ արդյունավետ համարվել․ ահաբեկչությունը շարունակում է մնալ գլոբալ անվտանգության կարևորագույն սպառնալիքներից մեկը։ Դրա հիմնական պատճառներից է երկակի ստանդարտների գոյությունը․ պետությունները այդպես էլ չեն կարողանում դրսևորել քաղաքական կամք և հստակ իրավական գնահատական տալ տարաբնույթ կազմակերպությունների գործողություններին։ Հիմնականում հնչում են քաղաքական գնահատականներ, որոնք ելնում են քաղաքական նպատակահարմարությունից։

Դիտեք նաև՝

Search