Play Video

Երբ հարցնում են՝ դու ո՞վ ես, իր համար այդ հարցի պատասխանը հստակ է: Նա շատ լավ գիտի, որ ինքն օրինակ՝ հայ է, Պողոսի եղբայրն է, Սահականույշի քույրն է, ինչ-որ մեկի մայրն է, ինչ-որ մեկի հայրն է: Եվ այդպես իր ինքնությունը շատ ավարտուն է: Այսքանից այն կողմ նա ինքնություն չունի: Կարծես թե նա շատ երջանիկ է, որ իր ինքնությունն ավարտուն է, բայց, ըստ էության, իր ինքնությունը ձևակերպելու համար նա որևէ անհատական ջանք չի գործադրել : Այս մարդիկ այս ավարտունության մեջ չափազանց երջանիկ մարդիկ են, նրանք հանգիստ, կայուն վիճակում ապրող մարդիկ են: Սակայն ժամանակ առ ժամանակ այն իրավիճակներն ու իրողությունները, որոնց մարդը ստիպված է կյանքի ընթացքում բախվել, այնպիսի մարտահրավերներ են առաջացնում, որոնց շուրջ նա պետք է մտածի, այսինքն՝ պետք է մտածի տրված իմաստներից դուրս  և նոր իմաստներ ստեղծի: Այս ժամանակ առաջանում է սեփական ինքնությունը վերաիմաստավորելու խնդիր: Եթե մարդը բավականաչափ հետաքրքրասեր և պրպտուն է, սկսում է տեսնել իր ինքնության անավարտունությունը:

Հենց որ մարդը նկատում է իր ինքնության անավարտունությունը, իր մոտ ազատության ներքին ձգտում է առաջանում։ Առաջանում է ինքնության անավարտունությունը լրացնելու ներքին անհրաժեշտություն, որը դառնում է մի անավարտ գործ, քանի որ այդ անավարտությունը շարունակվում է մարդու ամբողջ կյանքի ընթացքում: Հերիք է մարդ մեկ անգամ ընկնի այդ «կրակի» մեջ, դա դառնում է այն ռուբիկոնը, որն անհատը անցնում է կամ չի անցնում: Նա փնտրում է ազատությունը իր ինքնությունը մերժելու, զրոյացնելու այս անվերջ ընթացքի մեջ:

Դիտեք նաև՝

Search