Play Video

Ժողովրդին իսկապես հուզող կոնցեպտների մասին խոսելիս պետք է այնպիսի լուծումներ գտնել, որպեսզի բոլոր մարդիկ արդարացիության զգացում ունենան ու նույնիսկ պատժվելու դեպքում հասկանան, որ դա արդարացի էր:
***
Կրթական ոլորտի քաղաքականության կարևոր մաս պետք է լինի այն, որ մարդիկ սովորեն հասկանալ՝ ինչն է լավ ու ինչն է վատ, ինչն է արդարացի ու ինչն է անարդար: Այս ամենն արտահայտելու միջոցները մարդիկ պետք է ունենան անձնական և ինստիտուցիոնալ մակարդակներում: Պետք է նաև մեխանիզմներ ու ինստիտուտներ լինեն, որոնց միջոցով մարդիկ կկարողանան գնալ իրենց կարծիքի հետևից ու փոփոխությունների հասնել:
Նախկինում մարդկանց այս ձգտումները ճնշվել են, իսկ այժմ՝ հետհեղափոխական շրջանում, մարդիկ հասկացել են, որ իրենք կարող են փոփոխություններ անել, այլ ոչ թե համակերպվել իրավիճակի հետ:
***
Կրթական համակարգը պետք է քննական, նույնիսկ քննադատական մտածողություն ապահովի, որովհետև ցանկացած համակարգ վերարտադրվելու հակում ունի, իսկ կրթական համակարգն ընդհանուր համակարգի մի մասն է: Քաղաքացու մեջ քննադատական հայացք դաստիարակելու միակ միջոցը կրթական համակարգի մեջ քննադատական մտածողությունն ակտիվացնելն է. մարդը պետք է միշտ ինքն իրեն հարց տա՝ որն է այն արժեքը, որի տեսանկյունից ինքը դատողություն է անում արդարության մասին:

Դիտեք նաև՝

Search